«Փաստ». Իշխան Զաքարյանը կզրկվի ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Գագիկ Ծառուկյանի' քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից է և ավելացրեց. «Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք և երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»:
Իշխան Զաքարյանը միաժամանակ որոշել է մնալ Վերահսկիչ պալատի նախագահ:
«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ' Իշխան Զաքարյանին առաջիկա օրերին կազատեն աշխատանքից: Նրան չեն հանդուրժի ոչ թե վերոհիշյալ հայտարարության համար, այլ խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող հիմնարկները թողած, համեմատաբար մաքուր դաշտում գործող «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» նկատմամբ «նայեզդ» անելու և նյութերը դատախազություն ուղարկելու համար:
ՏՏ ոլորտի մասնագետների պնդմամբ' Ի. Զաքարյանը կառավարության և առաջընթաց արձանագրած այս ոլորտի դեմ է դուրս եկել և փորձում է խանգարել նաև քաղաքական նպատակներով:
Նրա քաղաքական հայտարարությունից հետո շատերն են այս համոզմանը»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ