Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում 

Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին. Տիգրան Սարգսյան

Արտաքին Քաղաքական

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության այցը Բելգիայի Թագավարություն: Տիգրան Սարգսյանն այցելել է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS) և հանդես եկել ելույթով:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին, Հարավային Կովկասում առկա իրավիճակին և այլն: Շնորհակալություն հայտնելով հրավերի և Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնում ելույթ ունենալու հնարավորության համար` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք ապրում ենք արագ փոփոխվող դարաշրջանում: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, աշխարհում տեղի ունեցող լայնածավալ փոփոխություններն ստիպում են վերանայել մեր անցած ուղին և մշակել բարեփոխումների նոր օրակարգ: Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր հասարակությունը փոփոխությունների կարիք ունի: Ինչպես պատմությունից հայտնի է, ոչ բոլոր փոփոխություններն են հանգեցնում ցանկալի արդյունքի: Ես հավատացած եմ, որ հիմնարար փոփոխությունների հաջողությունը կախված է նպատակները համատեղ ձևավորելու և մարդկանց այդ նպատակներին հասնելու գործընթացում ներգրավվելու կարողությունից»:

Վարչապետի խոսքով` եվրոպական պետությունների փորձը հստակ մատնանշում է վերոնշյալի իրականացման գործում ժողովրդավարական կառույցների արդյունավետությունը՝ միաժամանակ հարգելով խոսքի ազատության հիմնարար իրավունքը և հասարակական բանավեճերի և բազմազանության կարևորությունը: «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին: Մեր ընտրությունը պայմանավորված է մեր ժառանգության քրիստոնեական արմատներով և նախկինում ունեցած բռնապետական ռեժիմների հետքերից ազատվելու որոշմամբ: Օսմանյան կայսրության և Խորհրդային Միության դարավոր ժառանգությունը հիմնովին ձևախեղել է մեր սոցիալական պատկերը: Ժողովրդավարական բարեփոխումներն ունեն վարքագիծը փոխելու ներուժ և դրանք սկսվում են ընտրական գործընթացի բարեփոխումից՝ ուժեղացնելով սեփականության իրավունքների պաշտպանությունը, ապահովելով դատական անկախություն և խթանելով միջին խավի ձևավորմանը: Խավ, որը տնտեսապես և սոցիալապես պատասխանատու է ընտրողներին և քաղաքացիներին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ 2012թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն իրական առաջընթաց են գրանցել մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում: «Եվրոպացի դիտորդների դիտարկումների համաձայն` այս ընտրություններն անկախության հռչակումից ի վեր 20 տարիների ընթացքում Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին: Չնայած նշանակալի փոփոխություններին, դեռևս մեծ ճեղք կա Հայաստանի կողմից հռչակված արժեքների և ձգտումների ու ներկայիս իրավիճակի միջև: Այսօրվա աշխարհում փոփոխությունները կատարվում են ավելի արագ, քան երբևէ: Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների և կառուցվածքային փոփոխությունների իրականացումը: Ակնհայտ է, որ արագ և էական առաջընթաց ապահովելու համար կենսական է Եվրոպական միության տեխնիկական և ֆինանսական աջակցությունը»,- ասել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության կողմից առաջարկվող Արևելյան գործընկերությունը կենսական գործիք է, որը կարող է աջակցել բարեփոխումների գործընթացին: Կրկին անգամ երախտագիտություն հայտնելով այս առաջարկի համար` Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի մտադրությունը հետագայում ևս զարգացնելու տնտեսական և քաղաքական ինտեգրացիան Եվրոպական Միության հետ:

Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ: «Եվրոպական հանձնաժողովը բանակցություններում նշանակալի առաջընթաց է գրանցել: ԵՄ-ի հետ արդեն բանակցություններ ենք սկսել վիզաների ռեժիմի դյուրացման շուրջ: Երկու շաբաթից կմեկնարկեն բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, որին նախորդել է մի շարք ոլորտներում լուրջ բարեփոխումների իրականացման երկարատև նախապատրաստական շրջանը: Եթե այս ձեռքբերումներին ավելացնենք այն, որ Հայաստանի երեք քաղաքական կուսակցություններ վերջերս դարձան ԵԺԿ անդամ, ապա կարելի է ասել, որ մենք մտնում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների որակական նոր փուլ»,- վարչապետ Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով` ԽՀԱԱՀ-ի բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը և այն քայլերի ձեռնարկումը, որոնք ապահովեցին մեր պատմության մեջ ամենա ժողովրդավարական ընտրությունների իրականացումն ապացուցեցին ԵՄ-ի հետ երկարաժամկետ համակարգված համագործակցություն ծավալելու Հայաստանի կառավարության վճռականությունը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՄ-ի ցուցաբերած արդյունավետ աջակցությամբ մեր երկիրն արդեն իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ. «Մեզ հաջողվել է ստեղծել Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ուժեղ և անկախ համակարգ: Մենք Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր կառույցներում ներդրել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ և կրճատել ենք հարկերի վճարման հաճախականությունը, որը կարևոր գործիք է բիզնես միջավայրի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործընթացում: Կոռուպցիան և անարդյունավետ հանրային կառավարումը լուրջ խոչընդոտ են մեր բարեփոխումների ճանապարհին: Այդ իսկ պատճառով, մենք մշակել և իրականացնում ենք Հակակոռուպցիոն ռազմավարություն: Պարզեցրել ենք պետության կողմից մատուցվող ամենապահանջված ծառայությունները: Պետական կառավարման համակարգի աշխատանքը դարձրել ենք թափանցիկ: Ներդրել ենք «Ինտերակտիվ բյուջե» առցանց համակարգը: Այն հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեղեկանալու, թե ինչ նպատակով, ինչ ուղղությամբ և ինչպես են ծախսվում ՀՀ պետական բյուջեի գումարները»: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ քաղաքացիները հնարավորություն են ստացել հետևել պետական մարմիններ ներկայացրած իրենց դիմումների ընթացքին, հրապարակային է դարձվել գնումների գործընթացները, իսկ ՀՀ կառավարության նիստերի օրակարգերը նախապես հրապարակելու և նիստերը հեռարձակելու միջոցով հասարակությունը ներգրավվել է ՀՀ կառավարության որոշումների ընդունման կայացման գործընթացում: Վարչապետը տեղեկացրել է, որ ստեղծվել է էթիկայի հանձնաժողով, որը կոչված է հրապարակային լսումների միջոցով քննարկման առարկա դարձնել բարձրաստիճան պաշտոնյաների վարքագիծը և շահերի բախման հնարավոր դեպքերը, ընդունվել է նաև օրենսդրություն, համաձայն որի, 500 բարձրաստիճան պաշտոնյաներ պարտավոր են իրենց եկամուտների մասին ներկայացնել հայտարարագիր, ինչը ևս հանրությանը հասանելի է լինելու առցանց: Ընդունվել է Կենսաթոշակի կուտակային համակարգ, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2014 թվականին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այն կստիպի, որպեսզի մեր երկրի քաղաքացիներն առավել մեծ պատասխանատվություն զգան իրենց ապագայի նկատմամբ և նշել, որ դա, միջին խավի ձևավորման հետ մեկտեղ, կնպաստի ավելի կենսունակ քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

Անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ իրականացվել են համալիր քայլեր: Համաշխարհային բանկի «doing business»-ի վերաբերյալ զեկույցում Հայաստանն առաջադիմել է 6 կետով: Մեր երկիրը ճանաչվել է որպես 2010 թվականի մայիս ամսից մինչև 2011-ի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ամենից շատ բարեփոխումներ իրականացրած երկիրը: 2011-ին 6 կետով Հայաստանն առաջադիմել է նաև Global Competitiveness Index-ով: «Ժողովրդավարական ամուր հաստատությունները, խոսքի ազատությունը, ինչպես նաև հավասար ու արդար ներկայացվածությունը կենսական նշանակություն ունեն երկրի քաղաքական կայունության համար: Այս առումով, կարևորագույն հանգրվան էր մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները: Մրցակցային հավասար պայմանների և ԶԼՄ-ների հավասար հասանելիության շնորհիվ դրանք բեկումնային առաջընթաց արձանագրեցին մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման հարցում: Քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ուղղությամբ մեր բարեփոխումների վկայությունն է նաև «World Press Freedom» Index-ի 2012 թվականի զեկույցը: Համաձայն վերջինիս, Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով զգալի առաջընթաց է գրանցել: Այն այսօր աշխարհի 180 երկրների շարքում 77-րդ տեղն է զբաղեցնում՝ ետ թողնելով անգամ ԵՄ անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու հանդիսացող որոշ երկրների»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքերով` մյուս կողմից, մեր երկրի բարեփոխումների ներուժը լրջորեն նվազում է Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական վտանգների հետևանքով: Առաջին, Ադրբեջանի արհեստական և ոչ կառավարելի ռազմական ծախսերը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերջինիս վճռական որոշումը մեծացնում են քաղաքական լարվածությունը տարածաշրջանում: «Երկրորդ, Հայաստանի շարունակվող շրջափակումը Թուրքիայի կողմից էապես նվազեցնում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորությունը: Տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները բացասաբար են անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա՝ նպաստելով հարցի լուծման հետաձգմանը: Մտադրություն չունենալով կասկածի տակ դնել Եվրոպական Միության ջանքերը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները լուրջ մարտահրավեր են հանդիսանում մեր տնտեսության համար: Իրանից բացի, միակ ուղին, որ կապում է Հայաստանը աշխարհի մնացած մասի հետ, հանդիսանում է Վրաստանը»,- ընդգծել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ 2008թ. օգոստոսին մեր տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի տնտեսության խոցելիությունը, որի պատճառը միակ տրանսպորտային միջանցքից մեր տնտեսության չափազանց մեծ կախվածությունն էր: Այդ օրերին մեր պետությունն իր կենսական սպառման ապրանքների փոխադրումն իրականացնում էր Իրանի տարածքով: Գործադիրի ղեկավարն ասել է, որ պատժամիջոցների կիրառումն էապես նվազեցնում է այդ միջանցքի հասանելիությունը, մինչդեռ Թուրքիայի հետ մեր սահմանը բացելուն ուղղված Եվրոպական Միության համատեղ ջանքերը դեռևս ձախողվում են: Վարչապետը նշել է, որ Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների վերսկսման հնարավորությունը կարող է միայն նվազեցվել արժեքների համընդհանուր պլատֆորմ կառուցելու միջոցով:

«Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը գտնվում են Եվրոպական զարգացման ուղու վրա: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս ճանապարհին արդյունավետ բարեփոխումները կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը: Մեր տարածաշրջանի երկրների համար միակ ճիշտ տարբերակն է հիմնվել այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը, որոնք հանդիսանում են ժամանակակից Եվրոպայի անկյունաքարերը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ի հայտ է բերել մեր երկրի հիմնական խնդիրները, դրանք են՝ տնտեսության ոչ ճիշտ դիվերսիֆիկացիա, անարդյունավետ հանրային կառավարման համակարգ և մրցակցային ոչ հավասար պայմաններ: Վարչապետի կարծիքով` տնտեսական ճգնաժամը նպաստել է նաև աղքատության աճին, արտաքին պարտքի մեծացմանը և ինֆլացիայի բարձր տոկոսին: Նշելով, որ բոլոր այս գործոնները կրճատել են բարեփոխումներ իրականցնելու մեր ներուժ` Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՄ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում:

«Հարգելի գործընկերներ, մեր բարեփոխումների գաղափարախոսության հիմքում դրված է կայացած ժողովրդավարական հասարակության ստեղծման նպատակը: Դրան հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը, ըստ մեզ, միջին խավի ձևավորման մեջ է»,- նշել է վարչապետը և եվրոպացի գործընկերներին ներկայացրել Հայաստանում իրականացվելիք հետագա բարեփոխումների հիմնական ուղղությունները: Մասնավորապես, գործադիրի ղեկավարն ասել է, որ կրթական ոլորտի բարեփոխումները մտավոր ներուժի մեծացման և սոցիալական պատկերը փոխելու ամենաարդյունավետ ուղին են հանդիսանում և ժամանակակից հասարակությունը չի կարող կառուցվել առանց ժամանակակից համալսարանների: Վարչապետն ասել է, որ անկախ դատական համակարգը կարող է երաշխիք հանդիսանալ ժողովրդավարական իրավունքների և ձեռնարկատիրության զարգացման համար: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունվել է երկրի արտահանման խթանմանն ուղղված նոր ռազմավարություն, որի նպատակն է ստեղծել նոր աշխատատեղեր և հաստատել պետություն-մասնավոր հատված համագործակցություն: «Մեր առաջնահերթություններից է հանդիսանում գործարար միջավայրի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Այս նպատակին հասնելու հիմնական գործոնը հանդիսանում է մենաշնորհի վերացումը: Միևնույն ժամանակ, մրցակցությունը հնարավոր չէ ապահովել առանց հարկային և մաքսային բարեփոխումների: Մենք քաջ գիտակցում ենք, որ բարեփոխումների իրականացման ուշացումը հանգեցնում է մեր կառավարության նկատմամբ վստահության նվազման: Ես վստահ եմ, որ Եվրոպական Միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը հնարավորություն կընձեռի համարձակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Այն մեզ հնարավորություն կընձեռի կառավարել ռիսկերը և ապահովել մակրոտնտեսական կայունություն»,-նշել է Տիգրան Սարգսյանը:

Ընդհանրացնելով իր խոսքը` վարչապետն ասել է, որ մեր ներկայիս իրավիճակը պահանջում է արմատական փոփոխություններ և համարձակ նախաձեռնություններ: Տիգրան Սարգսյանի խոսքերով` ԵՄ-ն կարևոր դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում՝ տարածարշրջանում բարեփոխումների աջակցության հարցում ավելի ակտիվ ներգրավվածության միջոցով: «Հայաստանը դոնոր հանրության ֆինանսական և մտավոր աջակցության կարիքն ունի` մեր բարեփոխումների ներուժի և հռչակված արժեքների միջև առկա ճեղքը լրացնելու համար: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ արագացնելու բարեփոխումների գործընթացը: Այսպիսով, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Եվրոպական Միության հետ մեր հետագա ակտիվ և արդյունավետ համագործակցությանը»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև, վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ
Ամենադիտված