Հայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում
Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
Միրզոյանն ու Կոմբոսն անդրադարձել են նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը։ Նշվել է, որ այս ոլորտում աճող դինամիկա է գրանցվում, ինչին նպաստում է նաև երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը։
Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։
Քննարկվել է նաև Հայաստանի և Կիպրոսի համագործակցությունը բազմակողմ հարթակներում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը