Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայաստանին՝ ոչ մի շանս...

Վերլուծական

Աշխարհում ձևավորված մթնոլորտն ամենևին էլ բարենպաստ չէ ու եթե հավատալու լինենք  միջազգային փորձագետներին, ապա ստիպված ենք լինելու համակերպվել այն մտքի հետ, որ նման իրավիճակը գոնե տեսանելի ապագայում ևս շարունակվելու է՝ այդ ամենի՝ Հայատանի համար ունեցած բոլոր հետևանքներով հանդերձ: Պետք է նկատել, որ այս գերլարված իրավիճակը մեր երկրի համար հղի է ոչ միայն զուտ աշխարհաքաղաքկան բացասական հնարավոր հետևանքներով, այլև, որ ոչ պակաս էական է, տնտեսական. ԱՄՆ կողմից ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք, պետք է նկատել, բավական ընդգրկուն բնույթ են կրում, սպառնում են լրջագույն խոչընդոտներ հարուցել Հայաստանի տնտեսության առջև: Ի դեպ՝ ավելորդ չէ նկատել, որ նման վտանգի առջև է հայտնվել ոչ միայն  Հայաստանն, այլև ԵՏՄ անդամ մյուս երկրները, որոնց տնտեսությունը նույնպես այսպես թե այնպես՝ կախված է ՌԴ-ից:

Որքան էլ կարող է ներկայում տարօրինակ հնչել, բայց պետք է նկատել, որ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք միտված են ՌԴ-ի ու այդ երկրի մունետիկները համարվող երկրների թուլացմանը, կարող են և ինչ-որ իմաստով հակառակ ազդեցություն ունենալ. չմոռանանք, որ ՌԴ-ն առնվազն ռեսուրսների տեսանկյունից՝ աշխարհի գերհարուստ երկրների թվին է պատկանում, ինչը հնարավորություն է ընձեռում այդ երկրին՝ գնալու ինքնաբավության ճանապարհով: Ակնհայտ է, որ եթե նույն ԵՏՄ-ն՝ Ռուսաստանի գլխավորությամբ, մի փոքր ավելի կազմակերպված դուրս գա, խելացի ու նպատակասլաց, ապա կարճ ժամանակ կպահանջվի Արևմուտքից տնտեսական  կախվածությունը եթե ոչ լիովին չեզոքացնելու, ապա գոնե այն էապես մեղմելու համար, ու եթե Հայաստանն էլ իր հերթին բավարար չափով խելացի գտնվի, ապա հաշվի առնելով մեր երկրի իրական հնարավորությունները, որոնք ներկա փուլում մի տեսակ անտեսված են մնում, Հայաստանի համար զարգացման նոր հեռանկարներ կարող են բացվել (ճիշտ է՝ նավթ ու գազ չունենք, բայց ունենք մի շարք կարևոր հումքատեսակներ, ու եթե մեզ հաջողվի ունեցածի հիմքի վրա արտադրություն զարգացնել ու գտնել սպառման շուկաներ, ապա տնտեսությունը գոնե որոշակիորեն ոտքի կանգնեցնելն այնքան էլ դժվար չի լինի):

Այն, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունն իր լավագույն ժամանակները չէ, որ ապրում է, բոլորովին էլ նորություն չէ. չգիտես՝ պարզ զուգադիպություն է, թե օրինաչափություն, սակայն փաստը մնում է փաստ, որ ԵՏՄ անդամակցությունը մեր երկրի վրա տնտեսական իմաստով այնքան էլ էժան չնստեց. բավական է, ասենք, ուշադրություն դարձնել որոշ թվերի, որպեսզի հասկանալի դառնա՝ Հայաստանը ԵՏՄ-ին իր անդամակցությամբ ի սկզբանե փորձում էր լուծել սեփական անվտանգությանն առնչվող հարցեր և վերջ, ու տնտեսությունն այստեղ այնքան էլ կապ չուներ: Բավական է մեջբերել որոշակի ցուցանիշներ, որպեսզի պարզ դառնա, որ ԵՏՄ անդամակցության հետ կապված խոստումները, մեղմ ասած, հեռու էին իրականությունից հենց սկզբից: Դիցուք՝ 2014թ. ՀՀ ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ կազմել է 11.644 մլրդ դոլար` աճելով 3.5%-ով, իսկ մեկ քաղաքացուն բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 3.864 դոլար, ապա արդեն 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 2.9%: Նմանատիպ ցուցանիշները, թերևս, լավագույնս են արտահայտում տարիներ շարունակ ստեղծված իրավիճակը: Ու չնայած  այժմ գոնե որոշակի աճ նկատվում է (եթե  անցյալ տարի ՀՀ-ն 3.2 մլրդ դոլարի ապրանք է ներմուծել, արտահանել 1.8 միլիարդի, ապա 2017-ի առաջին կեսի տվյալներով՝ մենք արդեն 990 մլն դոլարի ապրանք ենք արտահանել), սակայն անվիճելի է, որ  այս թվերը հեռու են մեր ունեցած ակնկալիքներից:

Ակնհայտ է, որ քանի դեռ մեզ չի հաջողվել ներմուծումը գոնե ինչ-որ չափով փոխարինել ներքին արտադրությամբ, իրավիճակը Հայաստանում չի փոխվելու. եթե չունես արտադրություն, չունես տնտեսություն: Եվ ահա այս իրավիճակի ճեղքման առումով է, որ Արևմուտքի պատժամիջոցները կարող են նշանակություն ունենալ, ու եթե ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները բավական կամք ցուցաբերեն ու խելքը գլխին ծրագիր մշակեն, ապա  գոնե ապագայում կարելի կլինի ճեղքում գրանցել, ու գլխավորապես ներմուծմամբ ապրող երկրներից ԵՏՄ անդամ երկրները կարող են և վերածվել արտահանող երկրների: Ի դեպ՝ ՌԴ ղեկավարության ներկայիս կեցվածքը հուշում է, որ Պուտինը նպատակամիտված է գնալու հենց ինքնաբավության ճանապարհով, ինչի համար ՌԴ-ն ունի բոլոր նախապայմանները. մնում է հրաժարվել դոլարից:

Իսկ Հայաստա՞նը, ո՞րն է լինելու մեր երկրի դերն ու նշանակությունն այս ամենում: Ահա հենց այստեղ է, որ կարիք է լինելու այն անհրաժեշտ քաղաքկան կամքի, որի շնորհիվ միայն հնարավոր կլինի «սայլը տեղից շարժել»: Խնդիրն էլ, սակայն, այն է, որ Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների նրբերանգները ու եվրոպացիների՝Հայաստանի ղեկավարությունից ունեցած ակնկալիքներն ու նրանց պատրաստակամությունն՝ ամեն րոպե օգտագործելու արցախյան խաղաքարտը Հայաստանին «խելքի բերելու» համար, ընտրության քիչ հնարավորություն  է թողնում Երևանին: Աներկբա է, որ Արևմուտքն անելու է ամեն ինչ՝ խաթարելու այն սցենարը, որի մասին վերևում խոսք գնաց ու որին էլ խոշոր հաշվով գնում է Մոսկվան՝ ԵՏՄ-ից ստանալ լիարժեք ու անկախ աշխարհաքաղաքական բևեռ՝ ի հակակշիռ ՌԴ աշխարհաքաղաքական մրցակիցների: Ակնհայտ է  նաև, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներից՝ ամենախոցելին հենց Հայաստանն է հանդիսանում, քանի որ ի տարբերություն մյուսների, հենց մեր երկիրն  է, որ ունի անվտանգության անլուծելի թվացող խնդիր: Խնդիր, որ վաղուց մահակի է վերածվել գերտերությունների ձեռքին:

Այս իրավիճակում, նկատենք, ՀՀ ղեկավարության ընտրությունն այնքան էլ մեծ չի լինելու՝ հատկապես հաշվի առնելով ներքաղաքական խնդիրները: Առնվազն այս փուլում անտեսել Արևմուտքին՝ մենք մեծագույն ցանկության դեպքում անգամ չենք կարող, ինչը նշանակելու է մեկ բան. ստեղծված իրավիճակից ամենաշատ տուժող կողմ դառնալու է կրկին Հայաստանը, որ շարուրնակելու  է  մնալ երկատված՝ Արևմուտքի ու Հյուսիսի միջև՝ լիարժեքորեն չօգտագործելով ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի պոտենցիալը. ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞...
    
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված