Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը
Սպորտ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:
Առաջնությունում արդեն են տեղի են ունեցել նախատեսված 13 տուրից 7-ի պարտիաները: Խաղացված տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 7 հնարավորից իր ակտիվում ունի 5 միավոր: 4.5-ական միավորով 2-3-րդ հորիզոնականներում են ընթանում Դավիթ Շահինյանը և Շանթ Սարգսյանը:
Մանուէլ Պետրոսյանը, Դավիթ Քալաշյանը, Նորայր Թորոսյանը և Գևորգ Հարությունյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները:
8-րդ տուրի պարտիաները տեղի կունենան օգոստոսի 17-ին:
1-3-րդ տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը