«Ռեալ»-ն՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալեց կատալոնյան «Բարսելոնա»-ին:
Զիդանի թիմը մրցակցի նկատմամբ կրկին առավելության հասավ. այս անգամ գրանցվեց 2:0 հաշիվը:
Մեկնարկից 4 րոպե անց Ասենսիոն բացեց հաշիվ, իսկ 39-րդ րոպեին Քարիմ Բենզեման խփեց հանդիպման վերջին գոլը:
Թիմերի միջև առաջին խաղում մադրիդցիները առավելության էին հասել 3:1 հաշվով:
Արդյունքում «Արքայական ակումբը» 10-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում