«Հրապարակ». Հովհաննես Սահակյանը մասնակցել է Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Սոցապնախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը պաշտոնն ստանձնելուց օրեր առաջ Ախթալա է մեկնել՝ մասնակցելու նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոր հուղարկավորությանը, որին մասնակցել են նաև Էդուարդ Շարմազանովը, Խաչիկ Ասրյանը:
Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել, սգո արարողություններից հետո նա վերադարձել է կալանավայր, որտեղ գտնվում է արդեն 5 տարի (դատապարտվել է 12 տարի ազատազրկման):
Սահակյանից հետաքրքրվեցինք՝ զրո՞ւցել են Խաչիկյանի հետ: Պարզվեց՝ գործնական հարցեր չեն քննարկել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը