«Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ «Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր 

«ՀԺ». Ինչո՞ւ է այդքան բարձր վարչապետի տրամադրությունը

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանը նախանձելի աշխատասիրություն եւ ավյուն է ցուցաբերում: Այն ժամանակ, երբ երկրի առաջին դեմքերը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը արտերկրում իր հանգիստն էր վայելում, Կարեն Կարապետյանը ամենախիտ գրաֆիկով աշխատում էր. կառավարության նիստեր, առանձին խորհրդակցություններ, օտարերկրյա պատվիրակությունների ընդունելություններ, մարզային այցեր եւ այլն:

Ի վերջո, վարչապետն էլ մեկնեց կարճատեւ հանգստի, որն ի տարբերություն Սերժ Սարգսյանի, «կարճատեւ հանգստից» իսկապես կարճատեւ է: Սարգսյանն, օրինակ, արձակուրդ մեկնեց հուլիսի 24-ին, վերադարձավ օգոստոսի 14-ին, այդ ընթացքում երկու օրով ընդհատելով այն Իրանի նախագահի ինաուգուրացիային մասնակցելու համար:

Երեքշաբաթյա հանգիստը կարճատեւ չես անվանի, թեեւ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ նախագահը մեկնելու է կարճատեւ հանգստի, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Վարչապետի արձակուրդը օգոստոսի 15-ից մինչեւ 18-ն է հայտարարված: Արձակուրդի նախօրյակին Կարեն Կարապետյանը Աստանայում մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, որից հետո, ըստ մամուլի հրապարակումների, օգոստոսի 14-ին մեկնել է Մոսկվա՝  նշելու իր ծննդյան տարեդարձը:

Այդ նույն օրերին Հայաստանի կառավարության տարբեր գերատեսչություններ անօգուտ ջանքեր էին գործադրում Արտավանի եւ Խոսրովի արգելոցի հրդեհները մարելու ուղղությամբ: Իրավիճակը թելադրում էր նաեւ կառավարության ղեկավարի միջամտությունը: Սակայն Կարեն Կարապետյանը ոչ միայն չմիջամտեց, այլեւ կատարվածից մտահոգվելու որեւէ նշան ցույց չտվեց. զանգ, հայտարարություն: Նրա լռությունը մոտավորապես ասում էր. «Ոնց վառել եք, այնպես էլ հանգցրեք»:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը մինչ արձակուրդից վերադառնալը ԱԻ նախարարին հանձնարարականներ էր տալիս, վերադառնալուն պես պահանջեց անձամբ զեկուցել իրեն իրավիճակը, հաջորդ օրը ընդլայնված խորհրդակցություն հրավիրեց եւ այլն: Այս իրավիճակը ոչ թե պատահականություն է, այլ քաղաքական իրողությունների արտացոլում:

Գործող կառավարության անդամներից ընդամենը մի մասն է Կարեն Կարապետյանի առաջարկով նշանակվել, մյուս մասը նրա վերահսկողությունից եւ «աշխատանքային համակրանքից» դուրս է, քանի որ նշանակվել է կամ Սերժ Սարգսյանի անձնական որոշման կամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի արդյունքում: Հրդեհների համար պատասխանատու երկու նախարարներն էլ վերջին կատեգորիայի մեջ են: Դավիթ Տոնոյանը Սերժ Սարգսյանի համակրանքը վայելող չինովնիկներից է, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ քվոտայով նշանակված նախարար:

Երկուսի հետ կապված էլ վարչապետը վերապահումներ ունի. Տոնոյանը նշանակվել է իրեն շրջանցելով, իսկ Մինասյանին նա վաղուց էր ուզում այլ թեկնածուով փոխարինել: Անգամ փորձ է արվել պոտենցիալ թեկնածուներին ՀՅԴ շարքերը մտցնել՝ քվոտայի հարցը լուծելու համար:

Նախօրեին վարչապետի խոսակը հայտնեց, որ Կարեն Կարապետյանը իր կարճատեւ արձակուրդը կանցկացնի Արցախում: Այս փաստն ինքնին վերլուծաբանները գնահատել են որպես քաղաքական բազմաթիվ մեսիջներ պարունակող քայլ, արտերկրում հանգստացած Սարգսյանին նետված մարտահրավեր:

Այսօր էլ ԼՂՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ «վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու եւ շրջանի հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին»:

Կից լուսանկարներում երեւում է, որ Կարեն Կարապետյանը շատ բարձր տրամադրություն ունի, ինչն առնվազն տարօրինակ է Հայաստանում մոլեգնած բնապահպանական աղետի ֆոնին: Չենք ակնարկում, իհարկե, թե վարչապետը չարախնդում է: Ավելի հավանական է, որ նրա բարձր տրամադրությունն ապահովել են Արցախում տարբեր տնտեսական նախագծերի հաջողությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ)
Ամենադիտված