Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ «Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանը Եգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրա Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքեր Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ 

Մարդիկ վախեցած են...

Վերլուծական

Հայաստանի` օրեցօր վատթարացող տնտեսական վիճակի մասին տեղյակ են բոլորը: Ընդ որում` երկրաչափական պրոգրեսիայով անկում ապրող տնտեսության իրական վիճակի մասին ռեալ պատկերացում ձեռք բերելու համար բնավ էլ անհրաժեշտ չէ տնտեսագիտական վերլուծություններ կարդալ կամ մասնակցել հատուկ գիտական սեմինարների. բավական է ընդամենը փողոց դուրս գալ (հատկապես խոսքը վերաբերում է մարզային բնակավայրերին), որպեսզի պարզ դառնա, որ Հայաստանի տնտեսության զարգացման մասին բոլոր հավաստիացումներն ընդամենը ժողովրդական բանահյուսության ժանրից են, իսկական հեքիաթ` որևիցե կերպ իրականության հետ առնչություն չունեցող:

Իրականում, սակայն, որքան էլ ստեղծված իրավիճակը ոմանք պայմանավորեն արտաքին ներդրումների բացակայությամբ, որքան էլ ոմանք պնդեն, թե Հայաստանում ստեղծված իրավիճակն ուղիղ արտացոլանքն է աշխարհում ընթացող գլոբալ պրոցեսների և այլն, փաստ է, որ մինչ օրս Կառավարությանը չի հաջողվել ապահովել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ամենատարրական բանը` համապատասխան բիզնես միջավայրը: Ընդ որում` խոսքն առաջին հերթին ներքին ներդրումների մասին է, երբ քաղաքացին, իր ձեռքին ունենալով որոշակի գումար, ամեն կերպ խուսափում է այն սեփական երկրում ներդնելուց, շրջանառելուց ու համապատասխան գումար ստանալուց: Ասվածի մասշտաբայնությունը, թերևս, է՛լ ավելի նկատելի է դառնում, երբ հաշվի ես առնում այն, որ ըստ վերջին տվյալների` Հայաստանի բանկերում ավանդների տեսքով մոտ 1.5 մլրդ դոլար գումար է պահվում, ինչը, բնականաբար, Հայաստանի նման երկրի համար բավական զգալի գումար է:

Հարց է առաջանում` ինչո՞ւ են քաղաքացիները նախընտրում իրենց գումարները «քնեցնել» բանկերում այն պարագայում, երբ կարող էին դրանք ներդնել տնտեսության մեջ: Չհաշված մեր երկրին բնորոշ միանգամայն օբյեկտիվ խոչընդոտները (բնակչության թվի ու եկամուտների կտրուկ նվազում հատկապես վերջին տարիներին և այլն), հիմնական խնդիրը,թերևս, վաղվա օրվա նկատմամբ վստահության պակասը պետք է համարել: Մարդիկ վստահ չեն այն հարցում, թե այսօր տնտեսության այս կամ այն ոլորտում իրենց ներդրած գումարները կկորչե՞ն, թե՞ եկամուտ կապահովեն, չգիտեն` վաղն իրենց, երկրին ի՞նչ է սպասվում, չգիտեն այսօր գործող խաղի կանոնները արդյոք տարիներ հետո ևս արդիական կլինե՞ն,թե՞ ոչ:

Խոչընդոտները թվարկել երկար կարելի է, իհարկե, բայց այն փաստը, որ երկրում փաստացի գումար կա, որը սակայն տնտեսության որևիցե սեկտորում չի ներդրվում, հայրենի կառավարությանը պետք է լրջագույն մտորումների տեղիք տա: Մարդիկ, փաստացի, նախընտրում են ունենալ ցածր, բայց համեմատաբար կայուն եկամուտ, քան դիմել ռիսկի ու կանգնել փաստի առաջ:

Անկայուն մթնոլորտն ու շատերի համար դեռևս անհասկանալի խաղի կանոնները շատ ավելի բացասական հետևանքների էլ են հանգեցնում (կապիտալի արտահոսք և այլն), ու այն, որ նման տեմպերով շարժվելու դեպքում ոչ մի լավ բան ակնկալել չի լինելու, այլևս բոլորին հասկանալի է ու պարզ: Այնպես որ` թո՛ղ որքան ուզում են միլիարդավոր դոլարների հասնող ներդրումների մասին խոսեն. ներդրումներ ակնկալելուց կամ դրանք Հայաստան բերելուց առաջ նախ լավ կլիներ համապատասխան միջավայր ապահովեին ու հետո միայն համապատասխան պրոպագանդա ծավալեին Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս: Եթե կա միջավայր, ապա առանց այդ էժանագին պրոպոգանդայի էլ կապիտալը կհոսի Հայաստան: Կարող եք չկասկածել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) Ի՞նչ էին ուտում Ավստրալիայում 45 000 տարի առաջ․ երկու հնավայրի ոսկորները հուշում են պատասխանըԵգիպտոսում գտել են 3 400 տարվա ծեսի հետքեր՝ պապիրուսի 40 այրված բեկորների վրաԸնդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական փիլիսոփայությամբ․ քաղաքական մեկնաբանի դիտարկումը Մարիանյան իջվածքում՝ 6 148 մետր խորության վրա, գտել են պայթյունային ժայթքման հետքերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարք
Ամենադիտված