«Ժողովուրդ». Կրթության պետական տեսչության պետին «հրահանգել են» արձակուրդի դիմում գրել, ապա զգուշացրել, որ աշխատանքի հետ չի գալու
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն 3 օր է, ինչ արձակուրդում է:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդը» գրել էր, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին եւ խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը