Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Առաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է 

ՀՀ դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում

Հասարակություն

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ դատախազության կողմից 2017 թ. 1-ին կիսամյակի ընթացքում, ընդհանուր առմամբ, կատարվել է 265 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում, հարուցվել 21 քրեական գործ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, միայն ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյան կողմից 2017 թ. 1-ին կիսամյակի ընթացքում 23 ուսումնասիրություն է իրականացվել սոցիալական ապահովության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, պետական գույքի և ֆինանսների կառավարման, հարկերի և պետական տուրքերի գանձման,  քաղաքաշինության ոլորտների համապատասխան կառավարման պետական մարմինների և դրանց համակարգում գործող մարմինների ու կազմակերպությունների գործունեության ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան պետական մարմինների ղեկավարներին ներկայացվել են 17 հաղորդում, հարուցվել 6 քրեական գործ:

Մասնավորապես, սոցիալական ապահովության ոլորտում կատարված ուսումնասիրություններով քրեական գործեր են հարուցվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում «տարեցների տուն-ինտերնատ» արձանագրված խախտումների վերաբերյալ:

Կրթության և գիտության ոլորտում իրականացված ուսումնասիրություններով քրեական գործ է հարուցվել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ում արձանագրված խախտումներով:

Գյուղատնտեսության ոլորտում ուսումնասիրությունների արդյունքներով քրեական գործ է հարուցվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրված խախտումների կապակցությամբ:

Քրեական գործերից մեկը՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործընթացում արձանագրված խախտումների վերաբերյալ, հարուցվել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ:

Մեկ քրեական գործ էլ հարուցվել է հուղարկավորման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հարկերից խուսափելու փաստով:

2017 թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 110.454.045 դրամ հայցապահանջով 7 հայց: Ներառյալ նախորդ տարիներին հարուցվածները, դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել 341.585.843 դրամի 12 հայցով, որոնցից բավարարվել է 336.808.443 դրամի 11 հայցադիմում: Փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ: Հայցային վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով մերժվել 4.777.400 դրամ հայցագնով 1 հայց: 36 հայցի դատաքննություն դեռևս ընթացքի մեջ են:

Իսկ, ընդհանուր առմամբ, դատախազության բոլոր մարմինները նույն ժամանակահատվածում քաղաքացիական և քրեական դատավարության կարգով դատարան են հարուցել 37 հայց՝ 4.793.983.004 դրամի բռնագանձման պահանջով: Ներառյալ նախորդ տարիներին հարուցված հայցերով բավարարվել է 372.244.854 դրամի հայցապահանջով 25 հայց: Դեռևս ընթացքի մեջ է 5.579.642.741 դրամի հայցապահանջով 77 հայց:

2017 թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատախազության մարմինները պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարաններ են ներկայացրել, համապատասխանաբար, 5 վերաքննիչ և 3 վճռաբեկ բողոք: 5 վերաքննիչ բողոքից 3-ը բավարարվել են, 1-ը` վերադարձվել, իսկ 1-ը ընթացքի մեջ է: 3 վճռաբեկ բողոքից 1-ով վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով մերժվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ է:

Դատախազության մարմինների կողմից վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել են 139 անձ: Դատախազների նախազգուշացումներով կամ ուսումնասիրությունների ընթացքում կամովին վերականգնված վնասի չափը կազմել է 28 802 330 դրամ:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱռաջիկա օրերին եղանակը կփոխվի․ սպասվում է մինչև 6 աստիճանի անկում Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր
Ամենադիտված