Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Միքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի արդյունքը․ կան ձերբակալվածներ ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին 

«Ժողովուրդ». Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ դարձավ, որ պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետևանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի և Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները:

Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, օգոստոսի 14-ին մարզպետ Արամայիս Գրիգորյանի հանձնարարությամբ Խոսրովի անտառ էին մեկնել մարզպետարանի աշխատակիցներն ու Արտաշատի և Արարատի տարածաշրջանների 51 համայնքների ղեկավարները: Սակայն, պարզվում է, տեղում նրանք հրաժարվել են կատարել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ հրդեհաշիջմանն օգնելու հանձնարարականները՝ պատճառաբանելով, թե ենթարկվում են ոչ թե նախարարին, այլ մարզպետին: Սա, բնականաբար, դուր չի եկել Արծվիկ Մինասյանին, որն էլ պահանջել է մարզպետարանի աշխատակիցներից ու գյուղապետերից անհապաղ լքել տարածքը:

«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հաստատել է կատարվածը՝ բավական վրդովված պատմելով. «Ես որևէ անգամ որևէ մարմնի մասին բացասական բաներ չեմ ուզում ասել, բայց սա նաև դաս է, որպեսզի պետական մարմինները, համայնքային իշխանությունները կարողանան կազմակերպված աշխատել: Ես այստեղ, օրինակ, մարզային իշխանությունների արդյունավետ աշխատանք չեմ տեսել»:

Այնուհետև, բնապահպանության նախարարը բավական կոպիտ է խոսել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հասցեին՝ շեշտելով, որ հրդեհաշիջման օրերին նրան չի տեսել դեպքի վայրում. «Չեմ տեսել ու չեմ ուզում առհասարակ անդրադառնալ էդ թեմային, չնայած ասում են, որ եկել է, գնացել է, ինչ-որ մարդիկ է բերել: Էդ մարդկանց ես հանդիպեցի, հրահանգեցի բարձրանալ վերև, բայց իրենք ասացին՝ ոչ, ենթարկվում են մարզպետին: Ու ես հեռացրի նրանց այդ տարածքից: Մեզ նման մարդիկ պետք չեն, որ գան, այստեղ նստեն ու առանց պատասխանատվություն զգալու, երբ վերևում օգնության կարիք կա, իսկ իրենք պարզապես ձևականության հետևից են ընկել: Ես, առհասարակ, չեմ ուզում անդրադառնալ այդ ամենին»,- պատմել է Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանությունների համար «Ժողո­վուրդ»-ը դիմեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Սակայն նա բա­վական նյարդայնացած արձագանքեց՝  հայտարարելով, որ հրդեհաշիջման օրե­րին պասիվ չի եղել, ու այդ մասին խոսակցությունները պատվերի հետևանք են: Կատարվածի մեջ հատկանշական է փաստը, որ միմյանց դեմ են դուրս եկել մար­դիկ, ովքեր տևական ժամանակ եղել են նույն թիմի անդամ: Արծվիկ Մինասյանը ՀՅԴ անդամ է: Իսկ Արամայիս Գրիգորյանը թեև անկուսակցական է, սակայն երկար ժամանակ գործել է «ՀՅԴ ծիրին մեջ». 2007թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ հա­մամասնական ցուցակով, հետո՝ 2008թ., ՀՅԴ քվոտայով նշանակվել է ՀՀ գյուղատն­տեսության նախարար: Սակայն մեկ տարի անց, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից՝ վայր դնելով պորտֆելները, Արամայիս Գրիգորյանը ևս հրաժարական տվեց»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) NYT. Վենեսուելայի երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում երկրի ամենաուժեղն էԱմիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին ՍԱՏՄ-ում քննարկվել է Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունըՌուբիոն հայտնել է, թե իրանական որ քայլերը չի հանդուրժի ԱՄՆ-ըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետներըՓորձագետը ենթադրել է, թե որտեղից են արձակվել Վոլգոգրադի ուղղությամբ թռչած անօդաչուներըԶախարովան ԵՄ-ին կոչ է արել «անհարմար հարց» տալ ԶելենսկիինԳագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀHonor-ը պատրաստում է սմարթֆոն՝ աշխարհի ամենամեծ մարտկոցովԷրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականինՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսարանը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնինՕմանը հայտարարել է, որ Հորմուզի համաձայնագիրը չի ներառում տարանցիկ տուրքեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը Լեհաստանի Գդանսկ քաղաքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին Սենթ Ջեյմսի պալատումԻՀՊԿ-ն դեմ է արտահայտվել Հորմուզում չհամաձայնեցված երթուղիներով նավերի անցմանըԱրթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքովՌոդրիգեսը խոսել է Վենեսուելայի վերականգնման մասին երկրաշարժից հետո2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներումՆորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՎենեսուելայի բոլոր պետական ​​հիվանդանոցները օգնություն են ցուցաբերում երկրաշարժից տուժածներինՄիքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ Պուտինը ցավակցություն է հայտնել Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբԹմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի արդյունքը․ կան ձերբակալվածներՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ֆուտբոլիստ է անհետ կորելՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինԳիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-իԵվրամիությունը սկսում է Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին փոխանցումները«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերըԻրաքը կարող է դուրս գալ ՕՊԵԿ-ից, եթե նրա քվոտաները չբարձրացվենՊեսկովը մեկնաբանել է Թրամփի՝ Ուկրաինային Ռուսաստանի խորքում հարվածներ թույլատրելու մասին լուրերըՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՀայաստանի կառավարությունը սկսում է Իջևանի նոր ֆուտբոլային մարզադաշտի նախագծման գործընթացը 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստան ապօրինի ներկրված բջջային հեռախոսները չեն աշխատի Այսքան ահաբեկչություն տեսե՞լ եք Հայաստանում.վիշապի պես կյանք են խմում. Բագրատ ՍրբազանԵվրոպան փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ նրա հրթիռային ծրագրի վերաբերյալ հայտարարություններովՀայաստանում հունվար–մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8 տոկոսով Ճապոնիայում գրանցվել է 7,2 մագնիտուդով երկրաշարժՉինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի Կուբայի շրջափակումը Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել ՌԴ Պետդումայում Apple-ին մեղադրել են տեղեկատվական պատերազմի մեջ
Ամենադիտված