«ՀԺ». Կոտայքի մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Armtimes.com-ն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեխաների շրջանում տարածված է աղիքային վարակ: Նշվում էր, որ բազմաթիվ երեխաների մոտ նկատվում է փորլուծություն:
Կոտայքի մարզպետարանի լրատական ծառայությունից, սակայն չհաստատեցին տեղեկությունը:
Մեր հարցմանը պատասխանելով` փոխանցել են առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանի մեկնաբանությունը: Այն է` առողջապահության հաստատություններից ճշտել են, որ վարակի տարածվածության ակտիվություն չկա: «Ամեն տարվա համեմատ վարակի դեպքերի փոփոխություն կամ աճ չկա»,- ասել են Կոտայքի մարզպետարանից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը