Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակչում է, Խաչատրյանը պարտվեց
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը պարտվեց 1/8 եզրափակչում: Մեր մարզիկը 0:8 հաշվով զիջեց Ճապոնիայի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Խաչատրյանը 8:3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցչին:
80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Մանուկյանը 8:4 հաշվով հաղթեց Շվեդիայի մարզիկին:
Որակավորման փուլում մեր մարզիկը 10:1 հաշվով հաղթել է Իրանը ներկայացնող Յոզեֆ Ղադերիանին:
Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակչում է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը