ՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան՝ անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար
Վրաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան` անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Մեքենաներն ուղեկցում է ԱԻՆ Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն հայտարարել է, որ Հայաստանը հրշեջ մեքենաներ է տրամադրել երկրում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Հայաստանի հրշեջ-փրկարարական անձնակազմն արդեն ճանապարհին է:
Բորժոմի անտառում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) հրդեհը մարելու համար Վրաստանի իշխանությունները դիմել են հարեւան բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի երկրների օգնությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն