Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը 

Չմոռացվելու համար այրում են նաև աստծո տաճարը. Յուրի Ավետիսյան

Բլոգոսֆերա

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանն իր ֆեսյբուքյան էջում գրում է.

«Չմոռացվելու համար այրում են նաև աստծո տաճարը: Կարելի է նաև չարձագանքել ոչ մասնագետի անմասնագիտական փորձին: Բայց ձախողված փորձը մեզանում բազմանալու վատ հատկություն ունի: 

Տնտեսագետ չեմ: Բայց անպայման տպավորությունը ունեմ, որ Հրանտ Բագրատյանը իր ուրույն տեղն ունի մեր տնտեսագիտական մտքի և առհասարակ տնտեսական քաղաքականության մշակման մեջ: 

Քաղաքականությունն էլ, ցավոք, իր հերթին ունի բնավորության ուրույն որակներ. երբեմն հրապարակից վտարում - մոռացության է մատնում իր գործի մեջ նաև որակ ունեցողին:

Չմոռացվելու համար այրում են նաև աստծո տաճարը: Այս դեպքում հարմար է թվացել.... մայրենի լեզուն: Հակառակ դեպքում տնտեսագիտության դոկտորը հազիվ թե կարող էր չիմանալ կամ հրապարակավ հանդես գալուց առաջ չճշտել, որ.

1. Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը»  (Եր., 1976) պարունակում է ոչ թե 75 000 բառ, այլ երկու անգամ ավելի՝ 135 600 բառ և 11 000 դարձվածաբանական միավոր` 14 000-ով ավելի, քան ռուսաց լեզվի (ոչ թե ռուսական) ակադեմիական բառարանում:

2. «Այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ», — հայտարարում է Բագրատյանը: Իրականում այդ թիվը հասնում է 350 000-ի (Արդի հայերենի բացատրական նոր քառահատոր բառարանը ստեղծված է և արդեն տասը տարի է՝ սպասում է իր հովանավոր-հրատարակչին), ասել է թե՝ պարունակում է 100 000-ով ավելի բառ, քան, օրինակ, ըստ տնտեսագետի բերած տվյալների, գերմաներենը: Եվ բառերի քանակը, անշուշտ, դրանով չի սահմանափակվում. ամեն օր հայերենում ստեղծվում կամ փոխառվում են տասնյակ նոր բառեր: Բառապաշարի, այսպես կոչված, չափման մեթոդաբանությունը իսկապես հստակեցված չէ. հայերենի հարակատար և ենթակայական դերբայական ձևերի համարժեքները ռուսերենում, օրինակ, համարվում են բառային միավորներ՝ բառեր, կամ եթե տեղանուններից -եցի, -ացի կամ նման մասնիկներով կազմված միավորները հաշվարկվեն որպես առանձին բառեր, ապա հայերենի բառապաշարը արագորեն կհատի անգլերենին վերապահված 999 985-ի սահմանը. հայերենը ցանկացած տեղանունից ստեղծում է նոր բառ (երևանցի, լոնդոնցի, էլռիադցի), մինչդեռ անգլերենում նույնը արտահայտվում է բառակապակցությամբ:

3. Գիտության տվյալներով՝ հայերենը համառոտությամբ աշխարհի լեզուների մեջ գրավում է միջին դիրք. ճապոներենը, ասենք, աշխարհի, այսպես կոչված, երկարաբան լեզուներից է, բայց դա բնավ չի խանգարում երկրի տնտեսագիտական միտքը այդ լեզվով լավագույնս կերտելուն: 

4. Գրողի գործածած բառապաշարը չպետք է շփոթել նրա ստեղծած բառերի քանակի հետ. Պուշկինը ոչ թե <ռուսաց լեզուն հարստացրել է 24 000 բառով>, այլ ընդամենը իր երկերում գործածել է 21 290 բառ, այնպես, ինչպես Գրիգոր Նարեկացին միայն Մատյանում գործածել է 7000 բառ, իսկ <Նոր բառգիրք հայկազեան լեզուի> բառարանում Նարեկացիով վկայված բառերի (ասել է թե՝ նրա ստեղծած բառերի) թիվը 1800 է, Հովհաննես Շիրազը ստեղծել է 2 000-ից ավելի նոր բառեր (թեև դրանց մի մասը բառարանային գրանցում չունի և չի կարող ունենալ դիպվածային լինելու պատճառով), Պարույր Սևակի երկերի բառապաշարի հարստությունը 26 600 բառ է (տե՛ս Ա. Պապոյան, Հայագիտական հետազոտություններ, Եր., էջ 459): Բառերի առավելագույն գործածություն ունեցել է Ջեյմս Ջոյսը Ուլիսեսում՝ 30 000 բառ:

5. Լեզվի հարստությունը բառերի սոսկական քանակով որոշելը չունի գիտական հիմնավորում: Հայերենը աշխարհի հարուստ լեզուներից է՝ պայմանավորված նաև ձայնական հարստությամբ (<....եթե նվագայնությամբ զիջում է իտալերենին ու ճապոներենին, ապա առաջ է գերմանական ու սլավոնական լեզուներից> (Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք առաջին, Եր., 1990, էջ 127)) ու քերականական կառուցվածքի ճկունությամբ: Այլ խնդիր է, որ նույնիսկ ոչ մասնագետին հայտնի պատճառներով մեզանում գիտության առանձին ճյուղերի տերմինաբանությունը տակավին բավարար չափով մշակված չէ: Մեր լեզուն գործնականում ունի նոր բառեր կերտելու և առհասարակ զարգանալու անսպառ հնարավորություններ: 

6. Նույն տեքստը հայերենից անգլերենի փոխադրելիս պակասում է մոտ 15%-ով, սակայն գերմաներենի փոխադրելիս նույն չափով ավելանում է: Երևույթը ունի գիտական բացատրություն. պայմանավորված է լեզուների առանձնահատկությամբ և ոչ թե աղքատությամբ: Հակառակ պնդումը ապագիտական է: Այլ խնդիր է, որ հայերենի ոչ բավարար իմացությունը կարող է պատճառ դառնալ երկարաբանության, ինչպես՝ <Իրենից ներկայացնում է յուրօրինակ մի համակարգ> => <Յուրօրինակ մի համակարգ է>, <Հիմք են հանդիսանում կարգավորման համար> => <Կարգավորման հիմք են>, <Հարցի վերաբերյալ կան կարծիքների և տեսակետների բազմազանություն, տարատեսակություն> => <Հարցի վերաբերյալ կան տարակարծություններ> և այլն (մանրամասն տե՛ս <Հայոց լեզու և խոսքի մշակույթ>, Եր., 2016):

7. Հայերենը մշտապես հարստանում է փոխառություններով (մագիստատուրա, հիպոթեք, ալյանս, պլանշետ, վայբեր, իմպլանտ, գոլֆ, ասամբլեա, բեսթսելլեր, վայֆայ և այլն) և ավելի հաճախ օտար բառերը փոխարինում է հայերեն հաջող համարժեքներով (ամնիստիա-համաներում, իդենտիֆիկացիա-նույնականացում, ռեգլամենտ-աշխատակարգ, ինտերնետ-համացանց, գրանտ-դրամաշնորհ, սպելեոլոգիա-անձավագիտություն, վեբսայթ-կայք(էջ), սինխրոն լող-գեղալող և այլն): 

Համակարգիչ-ը միանգամայն հաջող համարժեք է: Պատճենված է ֆրանսերենից (ordinateur):
Բոլոր դեպքերում, այս կարգի հարցերը պետք է քննարկվեն մասնագիտական դաշտում: Հակառակ դեպքում՝ անհիշությունը (այս դեպքում՝ մոռացումը) անխուսափելի է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Ամենադիտված