10 թիկնապահ՝ Սարկոզիի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար. Paris Match
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախկին նախագահների համեմատ ռեկորդային թվով թիկնապահ է հատկացվել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես նշում է ֆրանսիական Paris Match ամսագիրը, Ֆրանսուա Օլանդի նախորդն անձամբ է խնդրել իրեն 10 հոգանոց բանիմաց և պրոֆեսիոնալ անվտանգության խումբ հատկացնել։
Ըստ ամսագրի՝ այդ թիկնապահներին Սարկոզին անձամբ է ճանաչում, քանի որ նրանք բոլորը Սարկոզիի նախագահության ընթացքում աշխատել են նրա անվտանգությունում։
Ամսագրում նշվում է, որ Ֆրանսիայի նախկին ոչ մի նախագահ այդքան շատ թիկնապահներ չի պահել։
2010–ին Ֆրանսիայի վերահսկիչ պալատի իրականացրած աուդիտի արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր բարձրասիտճան պաշտոնյային հատկացված մեկ թիկնապահի համար բյուջեից միջինը 72 հազար եվրո է հատկացվում։ Այսպիսով Սարկոզիի անվտանգությունն ապահովելու համար բյուջեից տարեկան հատկացվելու է 720 հազար եվրո։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)