Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի...

Հայ կնոջ առաքինի նկարագիրն ու ընտանիքը սրբությամբ պահելու հավիտենական ձգտումն է պատկերված գրող Վարդուհի Առաքելյանի ստեղծագործություններում: Վարդուհին իր ընթերցողին է ներկայացնում հայ կնոջ այն տեսակը, որն արցունքներն աչքերում լճացած անգամ՝ նայում է լույսին: Գրողն, իր ստեղծագործությունների միջոցով, խորհուրդ է տալիս բոլոր կանանց՝ լինել հենց այդպիսին, որովհետև արցունքների միջից երբ նայում ես լույսին, դրանք պարզապես աստղեր են դառնում: Վարդուհին ընթերցողին ներկայացնում է հետաքրքաշարժ լուծումներով և հուզիչ հանգուցալուծումներով պատմություններ, որտեղ մարդկային ճակատագրերը խաչաձևվում են, իսկ հաճախ էլ՝ պարզապես բաժանվում՝ անսպասելի շրջադարձերով: 

ԼՈւՐԵՐ.com-ն առիթ ունեցավ զրուցելու «Մի հատիկ օր», «Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի» գրքերի հեղինակ Վարդուհի Առաքելյանի հետ՝ հայ կնոջ նրա տեսակն ու կերպը բացահայտելու նպատակով:

-Տիկի՛ն Առաքելյան, կպատմե՞ք Ձեր մասին: Ե՞րբ սկսեցիք գրել և ինչո՞ւ: 

-Իմ մասին շատ բան ասել չեմ կարող, պարզապես կարող եմ նշել, որ գրել սկսել եմ վաղ հասակից: Ինչքան ինձ հիշում եմ՝ գրել եմ: Գրել եմ, երբ ուրախ եմ եղել, գրել եմ, երբ տխուր եմ եղել, գրել եմ, երբ անհնար է եղել չգրելը: Ողբերգական մահով վաղաժամ կյանքից հեռացել է հայրս, երբ մենք՝ ես և երեք քույրերս՝ դեռ շատ փոքր էինք: Մայրս, մի հերոս, մեծահոգի, ուժեղ մարդ էր: Նա մեզ սովորեցրել է չկոտրվել, չհուսահատվել, չկորցնել լավատեսությունը: Հավանաբար, մորիցս փոխանցված այս որակներն են պատճառը, որ իմ ստեղծագործություններից էլ անսահման լավատեսություն է հորդում, իմ երկերը կոչ են երիտասարդին, մեծահասակին՝ չկոտրվելու և չհանձնվելու՝ ինչ էլ որ լինի: 

-Դուք հեղինակել եք «Մի հատիկ օր» և «Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի  գրքերը»: Խնդրում եմ՝ ներկայացրեք, թե ինչ գրքեր են դրանք, ո՞ր ժանրում եք ստեղծագործել, ո՞րն է հիմնական ասելիքը, անդրադարձ կատարեք գրքերի սյուժեներին, ովքե՞ր են Ձեր հերոսները, ինչպիսի՞ կերպարներ են նրանք, ի՞նչ են նրանք սովորեցնում ընթերցողին:

-«Մի հատիկ օր» վիպակը սիրելիին սպասող կնոջ մի հատիկ օրն է նկարագրում: Մի հատիկ օրվա հույզերը, սպասումները, մտորումները, անցյալի հուշերը: Առանցքում կնոջ ուժն է, բոլոր փորձությունները պատվով հաղթահարելու կամքը, օջախը տաք ու կանգուն պահելու զորությունը: Այս գրքում շատ եմ կարևորել կնոջ դերը: Իմ աչքի առաջ եղել են իմ երկու տատերը, որոնց ամուսինները գնացին պատերազմ և չվերադարձան, և հիշում եմ՝ ինչ անսահման պատկառանք էին տածում բոլորն իմ տատերի նկատմամբ:  «Մի հատիկ օր» վիպակը ձոն է կնոջ այդ տեսակին, դա նվիրված է կնոջ այն տեսակին, ով մի ամբողջ գիշեր կարող էր աշխատել և առավոտյան էլ հոգալ տան հոգսը: Կարճ ասեմ. այս վիպակում ուժեղ և հզոր կնոջ մի հատիկ օրն է նկարագրված: Թեև կյանքն ու ժամանակները փոխվել են, բայց մարդկային տեսակներն անփոփոխ են, և այդ անփոփոխը հենց իմ մատնանշած չկոտրվող և չհանձնվող, առաքինի հայ կնոջ տեսակն է: 

«Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի». վերնագիրն ասում է իր մասին: Փորձությունները պատվով հաղթահարելու և չհուսահատվելու լավագույն օրինակն է, որը ցանկալի է, որ կարդան հատկապես երիտասարդները; Այս գրքի առանցքում նորից հայ կինն է՝ իր անսահման ուժով, բարոյական վեհ գաղափարներով, կանգուն մնալու՝ իր բացառիկ ունակությամբ:  

-Ինչո՞ւ է անհրաժեշտ կարդալ Վարդուհի Առաքելյանի «Մի հատիկ օր» և «Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի» գրքերը:

-Անհրաժեշտ չեմ կարող ասել, բայց ասելիք՝ ունեմ: Հուսով եմ՝ դեռահասները, պատանիները կկարդան: Թող «ամենայն հողմից չերերան»: Շատ դառը ժամանակներ են, ոչինչ, սա էլ կանցնի: Իսկ իմ գրքերը կարևոր է ընթերցել թեկուզ միայն այն նպատակով, որ գրքերում պատկերված ամենակարևոր առողջ բջիջը նրանք տեսնեն  և բացահայտեն: Իմ հիմնական ցանկությունը սա է:

-Ներկայում նոր գրքի վրա աշխատո՞ւմ եք: Եթե այո, մի փոքր կպատմե՞ք՝ ինչի մասին է այն:

Այո՛, աշխատում եմ: Մի ընտանիքի անցած ճանապարհն է, անկումները, վերելքները, առանձին-առանձին՝ բոլորի մտորումները: Ավելին չեմ կարող ասել: 

-Կա՞ հեղինակ, ով Ձեր ոգեշնչման աղբյուրն է դարձել: Ո՞ւմ գրվածքներն եք սիրում կարդալ և ինչո՞ւ: Կա՞ ժամանակակից գրողների մեջ այնպիսի մի ստեղծագործող, որին խորհուրդ կտաք կարդալ ընթերցասեր հասարակայնությանը:

-Շատ եմ կարդում: Անչափ սիրում եմ Լևոն Խեչոյանի գրվածքները՝ լինի վեպ, պատմվածք, հուշեր, մտքեր: Անընդհատ անդրադառնում եմ. պաշտում է իր տոհմը, իր նախնիներին, նա էլ է կարևորում նախատատի դերը, հպարտ է, որ իր ազգությունը սկսվում է նախատատով. «Հակառակ բոլոր տոհմերի, մեր ազգությունն այս անգամ սկսվում է նախատատով: Այդպես է սովորեցրել պապս: Մեր նախատատ Շուշանը հրեղեն սպիտակ ձիով է մտել գյուղ: Գլուխը տղամարդավարի փաթաթած է եղել չալմայով»: Հիմա սեղանիս դրված է Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն»-ը: Խորհուրդ կտամ կարդալ: Ուղղակի ուզում եմ, որ մարդիկ նայեն իրենց շուրջը, գնահատեն ունեցածը, այս թոհուբոհի մեջ չկորցնեն իրար, չկորցնեն իրենց մարդկային տեսակը: Դժվար է, բայց ոչ անկարելի:

Վերջում հավելենք,որ Վարդուհի Առաելյանի «Մի հատիկ օր» և «Կանգնած մնա, ինչ էլ որ պատահի» գրքերը կարելի է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութում: 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համար
Ամենադիտված