FT․ Ռյուտեն ցանկանում է մեծացնել եվրոպական ռազմական արտադրությունը՝ Թրամփին գոհացնելու համար
Քաղաքական
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մտադիր է ճնշում գործադրել եվրոպական ռազմական արդյունաբերության վրա՝ ավելացնելու սպառազինության արտադրությունն ու ներդրումները։ Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հաջորդ շաբաթ Ռյուտեն Բրյուսելում հանդիպելու է եվրոպական խոշոր ռազմական ընկերությունների ներկայացուցիչների հետ և կոչ է անելու մեծացնել արտադրական հզորությունները։ Ըստ աղբյուրների՝ այս քայլը միտված է ինչպես Եվրոպայի ռազմական ներուժի ամրապնդմանը, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին համապատասխանելուն։
Հանդիպմանը նախատեսվում է մասնակցություն այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների կողմից, ինչպիսիք են Rheinmetall-ը, Airbus-ը, Saab-ը և Leonardo-ն։ Ավելի վաղ Ռյուտեն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է զգալիորեն ավելացնեն ներդրումները պաշտպանական ոլորտում՝ Եվրոպայում աճող անվտանգային սպառնալիքների ֆոնին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը