Թրամփի` Չինաստան այցը ԱՄՆ-ի համար կործանարար հետևանքներ ունի. ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան ազդարարում է ԱՄՆ գլոբալ առաջնորդության ավարտը, գրում է Strategic Culture»-ը։
Հրապարակման հեղինակի խոսքով՝ ամերիկացի առաջնորդի՝ նախկինում Չինաստանի նկատմամբ ցուցաբերած «քաջությունը» «անհետացել է»։ Նրա հայտարարությունները Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու մասին անցյալի մասունք են։
Այսօր Չինաստանը հանդես է գալիս որպես համաշխարհային տնտեսական տերություն, մինչդեռ Միացյալ Նահանգները «զգուշորեն հավասարակշռություն է պահպանում եզրին»։ Այս իրավիճակում Միացյալ Նահանգները այլևս չի կարող աշխարհից թաքցնել ասիական պետության վրա ճնշում գործադրելու իր անկարողությունը։ Աշխարհը մտել է մի դարաշրջան, որտեղ «ամերիկյան տիրակալությունն ու ամբարտավանությունն այլևս ընդունելի չեն», - նշվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը