Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. Խաչատրյան Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան «Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ Մկրտչյան ԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը 

Կանանց իրավունքները՝ ոչ թե արտոնություն, այլ հավասար հնարավորություն․ ՄԻՊ-ի ելույթը

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 16-ին մասնակցել է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպված կանանց իրավունքներին նվիրված «Ֆեմինիստական աշխատարան» քննարկմանը՝ հանդես գալով հիմնական ելույթով։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանի գրասենյակից։

«Ամասիա համայնքում անցկացված միջոցառման նպատակն էր խթանել գյուղական համայնքներում ապրող աղջիկների քաղաքական և հասարակական մասնակցությունը՝ հոգեբանական դիմակայության զարգացման, առաջնորդական կարողությունների ձևավորման և համայնքային նախաձեռնությունների իրականացման միջոցով։

Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզից երիտասարդ աղջիկներ։
Իր ելույթում Պաշտպանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հարցերին։

«Առաջնորդությունը պաշտոն կամ տիտղոս չէ, այլ կենսակերպ է՝ մարդկանց համախմբելու, ոգեշնչելու` հանրային կյանքում որևէ դրական փոփոխությունների հասնելու ընդհանուր նպատակի շուրջ։ Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան տղամարդկանցը․ կանայք հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Սակայն եթե ընտրել եք փոփոխություններ իրականացնելու ճանապարհը, երբեք չպետք է ընկճվել այդ մարտահրավերներից»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը կարևորել է հատկապես մարզային բնակավայրերում աղջիկների և կանանց իրավունքներին վերաբերող հարցերի հասցեագրումը, այդ թեմաների շուրջ բաց և շարունակական քննարկումների կազմակերպումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ աղջիկների և կանանց իրավունքների պաշտպանությունը արտոնությունների մասին չէ, այլ հավասար հնարավորությունների․ յուրաքանչյուր մարդ՝ անկախ որևէ հանգամանքից, պետք է ունենա իրեն վերաբերող որոշումներ կայացնելու և սեփական ներուժն իրացնելու հնարավորություն։

Անդրադառնալով կրթության և տնտեսական հնարավորությունների փոխկապվածությանը՝ Պաշտպանը նշել է, որ որակյալ կրթությունը կարևոր նախադրյալ է անձի հետագա տնտեսական ինքնուրույնության և հնարավորությունների ընդլայնման համար։

Քննարկման ընթացքում շեշտադրվել է նաև տղամարդկանց դերակատարությունը աղջիկների իրավունքների իրացման պատշաճ հնարավորություններ ստեղծելու, աղջիկների զարգացման, ընտրության ազատության և որոշումների կայացման հնարավորությունների խթանման հարցում։ Առաջնորդության տեսանկյունից Պաշտպանը կարևորել է վճռականության, հաստատակամության, արդարամտության, էմոցիոնալ ինտելեկտի, մարդկանց լսելու, ինքնաբավության, ինքնավերահսկողության, անընդհատ զարգացման, պատասխանատվության հատկանիշները և անհատական ու հանրային նպատակների միջև հավասարակշռություն գտնելու հնարավորությունների ձևավորումը։

Ամփոփելով իր խոսքը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ կյանքի ամենալուրջ դժվարությունները հաճախ բացահայտում են կյանքի ամենամեծ հնարավորությունները։

«Մենք ինքներս պետք է դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել` ձերբազատվելով այն մտայնությունից, որ որևէ մեկը կարող է մեր փոխարեն այդ փոփոխություններն իրականացնել։ Ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար ավելին է»,- ընդգծել է Պաշտպանը։

Հանդիպումն անցել է ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները ներկայացրել են առաջնորդության վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես նաև հարցեր ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին։

Քննարկումը կազմակերպել է Կանանի սոցիալ-հոգեբանական հասարակական կազմակերպությունը՝ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Ամենադիտված