Նախկին կուսակիցը Սարկոզիին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ. The Local
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ղեկավարած «Միություն հանուն Ժողովրդական շարժման» անդամ և նրա նախկին դաշնակից Մարի Սելի Գեյլոմն իր հեղինակած նոր գրքում նախկին կուսակցին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ, գրում է The Local–ը։
Սարկոզին իբր նախկին կուսակցին մի քանի անգամ սեռական բնույթի առաջարկ է արել։ Գրքի հեղինակն օգտագործել է հետևյալ բառը՝ «une gaterie» (հայ.՝ շահադիտական նպատակներով հյուրասիրության առաջարկ անել)։
Նման առաջարկություն Սարկոզին արել է, երբ 58–ամյա Գեյլոմն այցելել է Ելիսեյան պալատ՝ իր ընտրատարածքում սոցիալական ծրագիր իրականացնելու համար ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով։
Նոր հրատարակած գրքի բովանդակության մասին Գեյլոմը պատմել է տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում՝ Սարկոզիի նախագահական անձեռնմխելիությունը լրանալուց մեկ օր առաջ։
Գրքի հեղինակը բացատրել է, թե ինչու է նախկին կուսակցին գրքում այդ կերպ ներկայացրել՝ «ցանկացել եմ մարդկանց պատմել, թե ինչպիսին են քաղաքական գործիչները, որոնց հետ ստիպված եմ եղել վերջին 10 տարվա ընթացքում համագործակցել»։
Նիկոլա Սարկոզին առայժմ չի արձագանքել Գեյլոմի հայտարարությանը։ Նշենք, որ ներկայումս Սարկոզիի կինն իտալական արմատներով երգչուհի և նախկին մոդել Կառլա Բրունին է։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)