Օլիմպիական խաղերում տղամարդկանց գեղասահքի առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչն է
Սպորտ
Ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչն է:
Հարավկորեական Փհենչհան քաղաքում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան գեղասահորդ տղամարդիկ: Կարճ ծրագրից հետո առաջատարը 111.68 միավորով Յուսուրու Հանյուն է: Երկրորդ տեղում իսպանացի Խավիեր Ֆերնանդեսն է, ով ունի 107.58 միավոր, և եռյակի վերջում մեկ այլ ճապոնացի է` Շոմա Ունոն: Նա հավաքել է 104.17 միավոր: Տղամարդկանց ազատ ծրագիրը կլինի փետրվարի 17-ին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան