Իսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվեն Զելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասին FIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրից Արթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ է Հակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է Փաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ) «Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքին Նեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասին ԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ) 

ՀԱԿ-ն ALDE-ին առաջարկել է ուսումնասիրել ԵՄ-Վրաստան-ՀՀ-ԵԱՏՄ համագործակցության ձևաչափ ստեղծելու հնարավորությունը

Քաղաքական

Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենի հետ հանդիպմանն առաջարկել են ուսումնասիրել Եվրոպական Միություն-Վրաստան-Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության հետաքրքիր ձևաչափ ստեղծելու հնարավորությունը: Փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահն ընդգծեց, որ իրենք ALDE կուսակցության փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկել են լիբերալիզմի անելիքների հետ կապված հարցեր, որի ընթացքում իրենք ներկայացրել են, թե որոնք են լիբերալիզմի հիմնական անելիքները Հայաստանում. Այդ անելիքներից գլխավորն ազատ առևտրի խթանումն է: «Ցավոք, Հայաստանում ձեռնարկատիրությունը հարվածներ է ստանում  դրսից և ներսից: Դրսից դա ղարաբաղյան խնդրի չլուծված լինելն է, որի հետևանքով մենք ունենք Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումը, ինչն ուղղակի խեղդում է մեր տնտեսությունը`թույլ չտալով առևտրի զարգացումը Հայաստանում: Հիմա դրան ավելացել է ևս մեկ խնդիր, ինչի մասին մենք հայտնել ենք պարոն Մորտենսենին: Դա այն մրցակցությունն է, որը սկսվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչի պատճառով լուրջ խնդիրներ են ստեղծվում ազատ առևտրի համար: Դուք գիտեք, որ Վրաստանը Եվրոասոցացման պայմանագիրը ստորագրել է և լուրջ մտադրություններ ունի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ, իսկ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: Եվ սա շատ լուրջ խնդիր է ստեղծում, որովհետև հաստատվում են տարբեր մաքսային ռեժիմներ, որոնք ոչ միայն սահմանափակում են Հայաստանի հնարավորությունները, այլ անգամ հարվածում են հայ-վրացական առևտրին, որը մինչ այս զարգացումները շատ լավ զարգանում էր և ազատ բնույթ էր կրում: Այս առումով մենք կարևորում ենք մի նախագիծ` կամրջել Եվրասիական տնտեսական միությունը` օգտագործելով Հայաստանի և Վրաստանի բարեկամությունն ու առևտրային հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Զուրաբյանը:

Նա հավելեց, որ իրենք Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի  փոխնախագահին պատմել են, որ իրենց կուսակցությունը, որն անկախության կուսակցություն է, 1988թ. շարժումից  ի վեր գնել է Հայաստանն անկախության և ժողովրդավարության տանելու ուղիով: «Մենք միշտ ասել ենք, որ անկախության գլխավոր արժանիքը, քաղցրությունն ու արժեքը այն է, որ մենք կարողանանք հարաբերություններ ունենալ բոլորի հետ. մենք չենք ցանկանում ճամբարավորվել, չենք ցանկանում դառնալ մի ճամբարի անդամ և հարաբերություններ չունենալ այլ ճամբարի հետ: Այն հակամարտությունը, որը այսօր զարգանում է, լուրջ խնդիր է ստեղծում Հայաստանի համար, երկրում ազատ առևտրի զարգացման համար: Ուստի մենք առաջարկում ենք ուսումնասիրել այն հնարավորությունը, որ մենք փորձենք ստեղծել մի հետաքրքիր համագործակցություն` Եվրոպական Միություն-Վրաստան-Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն, և ուսումնասիրել քաղաքականության մեջ կատարվելիք այն կարևոր քայլերը, որոնք անհրաժեշտ են նման համագործակցություն և նման ուղղություն զարգացնելու համար»,- մանրամասնեց ՀԱԿ փոխնախագահը:

Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ ներկայացրել են նաև, թե ազատ առևտրի զարգացմանը ինչն է խանգարում ներսից` նշելով, որ Հայաստանի տնտեսությունը չի զարգանում մենաշնորհների առկայության և մրցակցության բացակայության պատճառով:

Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի  փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենն ընդգծեց, որ շատ մեծ պատիվ է համարում Հայաստանում ALDE կուսակցությունը ներկայացնելու համար, քանի որ իրենց հարաբերությունները Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ շատ երկար պատմություն ունեն, ինչի մասին իրենք հպարտությամբ են նշում: «ALDE-ն լիբերալ և դեմոկրատական ուժերի ալյանս է Եվրոպայում, որը հիմնականում ներառում է ազատական կուսակցություններ Եվրոպայից: ALDE-ի անդամ են նաև փոքր կուսակցություններ, սակայն ունենք կուսակցություններ, որոնք իշխանության են իրենց երկրներում: Մեզ համար շատ կարևոր է ունենալ ազատական գործընկերներ նաև Եվրոպական Միությունից դուրս, և այս համատեքստում Հայաստանը շատ կարևոր է մեզ համար: Մենք շատ ուրախ և հպարտ ենք Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության համար, որը Հայաստան անկախություն և ժողովրդավարություն բերող ուժն էր: Լիբերալիզմը հիմնվում է շատ կարևոր արժեքային համակարգի հիման վրա, սակայն, երբ հարցը վերաբերվում է գործնական քաղաքականությանն ու խնդիրներին, այդ պարագայում տեղական կուսակցություններն ավելի լավ գիտեն, թե կոնկրետ ինչ է անհրաժեշտ ազատական գաղափարախոսության առումով տեղում: Ես գիտեմ այն խնդիրներն ու մտահոգությունները, որոնք ծառացած են փոքր երկրների առջև, քանի որ իմ երկիրն էլ` Դանիան, նույնպես փոքր երկիր է: Բայց մենք կիսում ենք տեսակետներ և արժեքներ, որոնք վերաբերվում են մարդու իրավունքների հիման վրա ժողովրդավարություն ստեղծելուն: Կան այնպիսի անկյունաքարեր, որոնք շատ կարևոր են, որոնք են իշխանության տարանջատման, դատական համակարգի և խորհրդարանի անկախության սկզբունքները»,- ասաց Մորտենսենը` ընդգծելով, որ սրանք են լիբերալիզմի անկյունաքարային արժեքները:

ALDE-ն Եվրոպայի երրորդ քաղաքական ուժն է, որը գործում է 1976թ.: Կուսակցությանն անդամակցում է 40 երկրի 60 կուսակցություն: ՀԱԿ-ն ALDE-ի լիիրավ անդամ է 2010թ.:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվենԶելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասինEFE. Պորտուգալիան խստացնում է ծովային սահմանների հսկողությունը Սեուտայի ​​ճգնաժամից հետոFIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրիցԱրթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքինԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողըՄեծ Բրիտանիան հայտնել է, որ տանկերը հարձակման է ենթարկվել Օմանից 11 կմ հեռավորության վրաԱվելի քան 50,000 միգրանտ արդեն վերադարձել է Մարոկկո Իսպանիայի Սեուտա քաղաքիցԳեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնիցՆեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-իԵրևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը․ պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս 11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակելՌուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհերԻսպանիան և Պորտուգալիան սպառնացել են հրաժարվել ԱԱ-2030-ը հյուրընկալելուցCNN-ը տեղեկացել է Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասինՎեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ ՍրբազանԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԴավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասինԱրևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն ՄասկԼատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ բաց անցակետըԵրևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ)Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված էԹրամփն ասել է, որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ վերահսկողության տակ անցնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտըՇիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակություններըԹրամփը կցանկանար դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահըԵրևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով վտանգըՍեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-իԼևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետԻնչպիսի եղանակ է սպասվում այսօր՝ օգոստոսի 1-ինԱյսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկինHespress. Մարոկկոյում արցունքաբեր գազ է օգտագործվել անօրինական միգրանտներին ցրելու համարԹանկացել է եվրոն` փոխարժեքն այսօրԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմըԻշխանությունը քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, կանցնի յուրայինների ոչնչացմանը. ԱբրահամյանՆախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում«Քաղաքացիների իրավունքների սահմանափակումները վտանգավոր գործընթաց են»․ Հովհաննես Իշխանյան
Ամենադիտված