Հունան Պողոսյանը դիմել է Վլադիմիր Գասպարյանին 4 ծառայողի ազատելու համար (տեսանյութ)
ՀասարակությունՓետրվարի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2018 թվականի անդրանիկ նիստը։
Հանձնաժողովը նախագահում է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Նիստին մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկվեցին ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը