Բեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Սեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքը Հյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվել Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվել Նիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ 

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկվածը ազատություն է պահանջում. նրա կյանքին վտանգ է սպառնում (լուսանկարներ)

Հասարակություն

Մի քանի օր է՝ համացանցում բացվել է «Ազատություն Արսեն Արծրունուն, հիմա» էջը, որտեղ օգտատերերը պայքարում են «Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու ազատության համար։ 

Հրապարակվեց նաև Արսեն Արծրունու հարազատների բաց նամակը Արդարադատության նախարար Դ. Հարությունյանին, որով պահանջում են ՀՀ օրենքի տառի համաձայն ազատ արձակել նրան, քանի որ վերջինս լիարժեք բուժման կարիք ունի։

Ըստ հարազատների՝ նա 2013թ․ սկսել է տառապել տիֆուզ բազմահանգուցավոր խպիպ II աստիճան հիվանդությամբ, որը կարող է կարճ ժամկետում վերածվել չարորակ ուռուցքի․ «Նկատվել է վահանաձև գեղձի չափերի մեծացում։ Վահանաձև գեղձի շրջանում առկա են նաև բազմաթիվ ուռուցքներ, հանգույցներ, որոնց ծագումը հայտնի չէ: Առողջական  խնդիրների հետևանքներն ամեն ժամ կարող են անդառնալի լինել: Մենք այս պահին դեռ չգիտենք՝ այդ հանգույցները քաղցկեղածի՞ն են, թե՞ ոչ»,- նշում են հարազատները։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Արսեն Արծրունին բժիշկների հսկողության տակ է․

«Դեկտեմբերին «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննության է ենթարկվել, մասնագետների կողմից տրվել են խորհուրդներ, նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում, այժմ բժիշկների հսկողության տակ է»:

Ինչ վերաբերում է Արծրունու հիվանդությանն ու պահվող պայմանների համատեղելիությանը, ՔԿՎ-ից ասացին՝ կարծում են՝ համատեղելի է.

«Ազատություն Արսեն Արծրունուն» կոչով հանդես եկողները վստահեցնում են՝ ավելի քան 23 տարի տևած բանտարկության ընթացքում Արծրունին դրսևորել է պատշաճ վարքագիծ և վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, կարող էր ազատ արձակվել դեռևս 2013թ: Սակայն դատարանը, անտեսելով այս փաստը, առանց հիմնավորումների մերժել է նրան ազատ արձակել: Գործը բողոքարկվել է, այն հիմա Վերաքննիչ դատարանում է: Այժմ նրա ազատությունն առավել հրատապ է, քանի որ բանտում պայքարում է նաև իր կյանքի համար: 

Նշենք, որ գործով բացահայտվել է ահաբեկչական խումբ և հետագայում պարզվել, որ վերջինիս անդամները դաշնակցականներ են։ Գործով Արսեն Արծրունուց բացի ցմահ ազատազրկված է նաև Արմենակ Մնջոյանը։

Հիշեցնենք, որ «Դրոյի գործը» բացահայտվել է 1994թ. դեկտեմբերին, երբ բացահայտվել է Բեյրութ-Երևան-Մոսկվա երթուղով 5 կգ հերոինի փախադրումը, ինչից հետո բացահայտվել են նաև Ներսիսյան ամուսինների («Քերոբ» գործողություն) ու «Դրոյի» պատժիչ խմբի ղեկավար Գագիկ Սահակյանի («Թոփ-1» գործողություն) սպանությունները:

Հավելենք՝ ՀՀ գերագույն դատարանը 1996թ. նրան մեղավոր է ճանաչել երկու տարբեր սպանությունների դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին: Արսեն Արծրունին արդեն 23 տարի է, ինչ անազատության մեջ է: 

Հիշեցնենք, որ 1994-ի դեկտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հանդես եկավ հեռուստատեսությամբ, խոսելով «Դրոյի» ահաբեկչական կառույցի բացահայտման մասին, որից անմիջապես հետո կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը։

Ըստ ՀՅԴ-ականների՝ դատական գործերը առիթ էին քաղաքական հաշվեհարդար տեսնելու ՀՅԴ-ի հետ, որն այն ժամանակ հիմնական քաղաքական ուժն էր, և նրա շուրջ համախմբվել էին գործող բոլոր ուժերը:

1995թ. սպասվում էին խորհրդարանական ընտրություններ և 1995-ից առաջ այս կամ այն քաղաքական մեղադրանքներով փակել ՀՅԴ-ն, կասեցնել նրա գործունեությունը՝ պարզ քաղաքական հաշվեհարդար էր:  

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում են
Ամենադիտված