Բեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի Սահմանադրությանը Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Սեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքը Հյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվել Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվել Նիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ 

Ղարաբաղյան շարժում՝ 30 (տեսանյութ)

Տեսանյութեր

Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988–1994-ին։ 

1988 թ-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության, դիմել է Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: ՀԽՍՀ-ում սկսվել են արցախահայության հետ համերաշխության ելույթներ և ԽՍՀՄ-ում աննախադեպ՝ մինչև կեսմիլիոնանոց հանրահավաքներ ու ցույցեր (առաջին կազմակերպիչներից էր տնտեսագետ Իգոր Մուրադյանը): Այդ շարժմանն աջակցել են ճանաչված մտավորականներ Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Սերո Խանզադյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վիկտոր Համբարձումյանը և ուրիշներ: 

Սակայն ի սկզբանե Կենտրոնի դիրքորոշումը Ղարաբաղյան շարժման նկատմամբ բացասական էր. ազգային շարժումը կարող էր տարածվել նաև Միության մյուս հանրապետություններում, և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն փետրվարի 21-ի որոշումով արցախահայության պահանջը բնութագրել է «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» սադրանք: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները, Կենտրոնի թողտվությամբ, փետրվարի 27–29-ը Սումգայիթ քաղաքում (Բաքվից 25 կմ հյուսիս) կազմակերպել են հայ ազգաբնակչության ջարդ: Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ զոհվել է 27 հայ: Իրականում, սակայն, տանջամահ է արվել շուրջ 100 և վիրավորվել 300 հայ: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտցված խորհրդային զորքը միայն գիշերն է դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա կոտորածը: 
 
Կրեմլը Ղարաբաղյան հիմնախնդիրը փորձել է լուծել զուտ որպես սոցիալ-տնտեսական խնդիր. 1988 թ-ի մարտի 24-ին ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ին տրամադրվել է 400 մլն ռուբլի գումար, որը, սակայն, Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործել է հիմնականում ադրբեջանական բնակավայրերի զարգացման նպատակով:
 
Ղարաբաղյան շարժման առաջին օրերից ՀԽՍՀ ղեկավարությունը չի կարողացել ազդել իրադարձությունների ընթացքի վրա. 1988 թ-ի մայիսին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին փոխարինած Սուրեն Հարությունյանին նույնպես չի հաջողվել շարժումն ուղղորդել Կենտրոնի համար ցանկալի հուն:
1988 թ-ի փետրվարին ՀԽՍՀ-ում և Արցախում շարժումը ղեկավարելու և համակարգելու նպատակով Երևանում ստեղծվել է Կազմկոմիտե, իսկ մարտի սկզբին՝ Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ՝ «Ղարաբաղ» կոմիտեն, հանրապետության քաղաքներում և շրջաններում՝ տեղական «Ղարաբաղ» կոմիտեներ, իսկ ԼՂԻՄ-ում՝ «Կռունկ» կոմիտեն և «Միացում» կազմակերպությունը, որոնք էլ կազմակերպչական նոր ձև են տվել շարժմանը:
 
1988 թ-ի մարտին խորհրդային բանակի զորամասեր են մտցվել նաև Երևան, հայտարարվել է պարետային ժամ: 1988 թ-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ն, հակառակ կենտրոնական իշխանությունների դիրքորոշման, ժողովրդի ճնշմամբ, ընդառաջելով ԼՂԻՄ-ի մարզխորհրդի դիմումին, համաձայնություն է տվել մարզը ՀԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելուն և այդ հարցը լուծելու խնդրանքով դիմել է ԽՍՀՄ ԳԽ:
 
1988 թ-ի հուլիսի 18-ին Մոսկվայում հրավիրվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստ, որին մասնակցել են նաև Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների ու ԼՂԻՄ-ի ներկայացուցիչները (ՀԽՍՀ-ից՝ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Համբարձումյանը, Վարդգես Պետրոսյանը, Հենրիկ Իգիթյանը, ԼՂԻՄ-ից՝ Հենրիկ Պողոսյանը): Խնդրանքը մերժվել է:
Ի պատասխան այդ մերժման՝ դեռևս մայիսին կազմավորված Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն (Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան և ուրիշներ) կազմակերպել է համազգային գործադուլներ, որոնց նպատակը կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հայ ժողովրդի արդար պահանջի վրա բևեռելն էր և այն սահմանադրական եղանակով բավարարելը:
 
1988 թ-ի հոկտեմբեր-նոյեմբերին և 1989 թ-ի օգոստոսին տեղի ունեցած ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրություններում ՀԽՍՀ ԳԽ պատգամավորներ են ընտրվել Ղարաբաղյան շարժման ղեկավարներ Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ, որոնք զգալի ազդեցություն են ունեցել խորհրդարանի հետագա գործունեության վրա:
 
1988 թ-ի նոյեմբերի 24-ին ՀԽՍՀ ԳԽ արտահերթ նստաշրջանը որոշել է, որ այդուհետ Հայաստանում գործելու են ԽՍՀՄ միայն այն օրենքները, որոնք կարժանանան հանրապետության ԳԽ-ի հավանությանը: Կենտրոնը հակասահմանադրական և ապօրինի է համարել այդ նստաշրջանի որոշումները: Նույն գիշեր Երևանում մտցվել է արտակարգ դրություն (ԼՂԻՄ-ում այն գործում էր դեռևս սեպտեմբերից): Արգելվել են հանրահավաքները, ցույցերն ու գործադուլները: Ձերբակալվել են Շարժման ղեկավարներից մի քանիսը:
Ադրբեջանում սպառնալիքի տակ է դրվել հայ բնակչության ֆիզիկական գոյությունը: 1988 թ-ի գարնանը Կիրովաբադից (Գյանջա), Բաքվից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից հայ բնակչությանն արտաքսել են. բռնագաղթն ուղեկցվել է սպանություններով և կողոպուտով: 1988 թ-ի մարտ-դեկտեմբեր ամիսներին շուրջ 200 հզ. հայ հանգրվանել է Խորհրդային Հայաստանում, մի մասն էլ ապաստանել է ԽՍՀՄ տարբեր վայրերում, հատկապես Հյուսիսային Կովկասում:
 
Այդ նույն ժամանակ հայաստանաբնակ ադրբեջանցիներին կազմակերպված տեղափոխել են Ադրբեջան:
 Ղարաբաղյան շարժումը չթուլացավ անգամ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Ի պաշտպանություն ԼՂԻՄ-ի ինքնորոշման իրավունքի՝ հանդես եկան աշխարհահռչակ ֆիզիկոս Անդրեյ Սախարովը, նրա կինը՝ Ելենա Բոնները, ազգագրագետ Գալինա Ստարովոյտովան, բանաստեղծ Միխայիլ Դուդինը, գրող Անդրեյ Նույկինը և ուրիշներ:
 
1989 թ-ի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության որոշմամբ դադարեցվել է ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի գործունեությունը: Վերացվել է նաև մարզկոմը՝ կուսակցական մարմինը: Ստեղծվել է Հատուկ կառավարման կոմիտե՝ ԽՄԿԿ կենտկոմի բաժնի վարիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ. որոշ քայլեր են արվել ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի միջև տնտեսական ու մշակութային կապեր հաստատելու նպատակով: Սակայն Կոմիտեի կառավարման պայմաններում էլ Ադրբեջանը շարունակել է Ղարաբաղի շրջափակումը: 
 
ՀԽՍՀ բնակչության մեծ մասը բոյկոտել է պարետային ժամի պայմաններում 1989 թ-ի փետրվարին անցկացվող ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունները և շարունակել պայքարը Ղարաբաղյան շարժման ձերբակալված ղեկավարներին ազատելու համար: 1989 թ-ի ապրիլ-մայիսին նրանք ազատ են արձակվել: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, հենվելով բնակչության քաղաքական ակտիվության վրա, ընդլայնել է իր ծրագիրը՝ աստիճանաբար առաջ մղելով անկախ պետականության վերականգնման խնդիրը, որի իրագործմանն էր ուղղված «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) հասարակական կազմակերպության գործունեությունը:
 
1989 թ-ի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ԳԽ-ն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում իրադրությունը նորմալացնող միջոցառումների մասին» որոշումը, ըստ որի՝ մարզը կառավարելու համար ստեղծվել է Հանրապետական կազմկոմիտե, որը գլխավորել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն: Կազմկոմիտեն հիմնականում վարել է մարզի ժողովրդագրական վիճակը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականություն, կազմակերպել ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի տարբեր շրջաններից հայ բնակչության տեղահանումն ու ակտիվիստների ձերբակալումները: 
 
1989 թ-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը (ընտրվել էր նույն թվականի օգոստոսի 16-ին) համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Ի պատասխան այդ որոշման՝ 1990 թ-ի հունվարին ադրբեջանական գրոհայինները զինված հարձակումներ են ձեռնարկել ՀԽՍՀ-ի սահմանի ամբողջ երկայնքով, սակայն հայ կամավորական և աշխարհազորային ջոկատները հակահարված են տվել նրանց:
ՀՀ ԳԽ 1990 թ-ի ընտրություններին մասնակցել է նաև արցախահայությունը: Ընտրական պայքարը հիմնականում ՀՀՇ-ի և ՀԿԿ-ի միջև էր:
 
1990 թ-ի օգոստոսի 4-ին հանրապետության նորընտիր խորհրդարանում ՀՀՇ-ի առաջադրած թեկնածուները մեծամասնություն են կազմել. ԳԽ նախագահ է ընտրվել ՀՀՇ վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով հայտարարվել է Հայաստանում անկախ պետականության վերահաստատման գործընթացի սկիզբը: ՀՀ նորընտիր իշխանությունների գլխավոր խնդիրներից էր Արցախին պետականորեն համակողմանի զորակցելը: Հակառակ դրան՝ Լեռնային Ղարաբաղում ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը, որ ենթարկվում էին Հանրապետական կազմկոմիտեին, կատարել են պատժիչ գործողություններ: 1991 թ-ի ապրիլ-օգոստոսին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը, ադրբեջանական հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, իրականացրել են «Օղակ» պատժիչ-ահաբեկչական գործողությունը. հայաթափել են Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ-ի 24 գյուղ: Զոհվել են հայկական ինքնապաշտպանական ջոկատների մարտիկներ Սիմոն Աչիքգյոզյանը, Թաթուլ Կրպեյանը (Հայաստանի Ազգային հերոս), Մարտիրոս Շահնազարյանը, Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Զարզանդ (Հրաչ) Դանիելյանը և ուրիշներ:
 
1991 թ-ի մայիս-հունիսից մարզում սկսվել է հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմ: Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաև խորհրդային բանակում հմտացած գեներալներ Գուրգեն Դալիբալթայանը, Քրիստափոր Իվանյանը, Նորատ Տեր-Գրիգորյանը, Անատոլի Զինևիչը, Հրաչյա Անդրեասյանը և ուրիշներ: Զգալի ներդրում ունեն Արցախի և Հայաստանի կամավորական ջոկատներն ու 5-րդ կամավորական զորամիավորումը (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան, հետագայում՝ գեներալ-լեյտենանտ):
 
1991 թ-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Այն ամրապնդվել է նույն թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով. Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին:
1992 թ-ից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգայնացվել է: 
 
1992 թ-ի մարտի 24-ին ԵԱՀԽ-ն ընդունել է որոշում Մինսկում կազմակերպվելիք խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու մասին: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 4 բանաձև է ընդունել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կոչ արել դադարեցնել պատերազմը: Ադրբեջանը, սակայն, ոչ միայն խափանել է հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերը, այլև պաշտոնապես մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սաստկացրել ռազմական գործողությունները ողջ ռազմաճակատի երկարությամբ: Հատկապես ծանրացել է իրավիճակը մայրաքաղաք Ստեփանակերտում, որը մշտապես հրթիռահրետակոծվել է Խոջալուից, Շուշիից և Աղդամից:
 
1992 թ-ի ձմեռվանից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը (ԻՊՈՒ) ձեռնարկել են թշնամու կրակակետերի ոչնչացումը: Փետրվարի վերջերին Խոջալուում վնասազերծվել են ադրբեջանական կրակակետերը: ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992 թ-ի մարտի 26-ին ստեղծվել է Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ)՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մայիսի 8–9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ ազատագրվել է Շուշին: Մայիսի 17–18-ին ազատագրվել են Բերդաձորի ենթաշրջանը, ապա՝ Լաչինը, և վերացվել է գրեթե հնգամյա շրջափակման օղակը: ՀՀ-ից սկսվել է սննդամթերքի, վառելանյութի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղ: 
 
Սակայն Ադրբեջանը 1992 թ-ի հունիսի 13–14-ին, որոշ արտաքին ռազմական աջակցությամբ, զավթել ու կողոպտել է Շահումյանի շրջանը, այնուհետև՝ Մարտակերտի շրջանի մեծ մասը: Ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1992 թ-ի օգոստոսի 15-ին ստեղծվել է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ, որն իրականացրել է նաև գործադիր իշխանության գործառույթը: 1994 թ-ի դեկտեմբերին ԼՂՀ ԳԽ-ն Ռոբերտ Քոչարյանին ընտրել է հանրապետության նախագահ, իսկ 1996 թ-ի նոյեմբերին ընտրվել է համաժողովրդական ընտրությամբ:
 
1993 թ-ի գարնանը ԼՂՀ ազատամարտիկներն ազատագրել են Մարտակերտի շրջանի մեծ մասը: Շարունակելով հաղթական երթը՝ նույն թվականին ոչնչացրել են թշնամու ռազմահենակետերը Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններում: 
 
Մարտերում նահատակվել են Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Յուրի Հովհաննիսյանը, Մուշեղ Մխոյանը, Աշոտ Ղուլյանը (Բեկոր, Արցախի հերոս), Յուրի Պողոսյանը (Հայաստանի Ազգային և Արցախի հերոս), Պետրոս Ղևոնդյանը (Արցախի հերոս), Վահագն Վարդևանյանը (Արցախի հերոս), Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան), Արթուր Ղարիբյանը (Դուդուլ), Վլադիմիր Բալայանը, Մոնթե Մելքոնյանը (Ավո, Հայաստանի Ազգային և Արցախի հերոս) Շահեն Մեղրյանը, Տիգրան Սարգսյանը և շատ ուրիշներ:
 
Ադրբեջանը, մերժելով զինադադարի՝ Ռուսաստանի միջնորդությունը, 1993 թ-ի դեկտեմբերին ամբողջ ռազմաճակատով անցել է հարձակման: Նրանց բանակում կռվել են աֆղան վարձկաններ և ուրիշներ: 1994 թ-ի հունվար-մայիսին Պաշտպանության բանակի (ՊԲ, ԼՂՀ ԶՈՒ-ի անվանումը) հաջող գործողությունները ստիպել են Ադրբեջանի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար: 1994 թ-ի մայիսին Մոսկվայում Ադրբեջանը Ռուսաստանի առաջարկությամբ հարկադրված կնքել է զինադադար, որը պահպանվում է ցայսօր (2010 թ.):
 
Պատերազմի ընթացքում ազատագրվել է 12,4 հզ. կմ2 տարածք, և ԼՂՀ-ի շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, սակայն Ադրբեջանը ռազմակալել է Հյուսիսային Արցախը՝ ԼՂՀ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների արևելյան մասերը:
Զինադադարի կնքումով սկսվել է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ մինչև օրս ձգձգվող դիվանագիտական ու քաղաքական լարված պայքարը՝ բանակցությունների սեղանի շուրջ: 
  
Զինադադարից հետո շարունակաբար կատարելագործվում է ԼՂՀ պաշտպանական համակարգը, ստեղծվում են հակառակորդի հնարավոր գործողությունները չեզոքացնելու առավել արդյունավետ միջոցներ: Փորձագետների գնահատմամբ՝ ՊԲ-ն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ի զորու է պաշտպանելու ԼՂՀ անվտանգությունը և Ադրբեջանի ոտնձգությունները զսպող գործոն է:
ԼՂՀ անկախության ճանաչումը պետական մակարդակով հետամտում են ՀՀ ու ԼՂՀ իշխանությունները՝ միջազգային բանակցություններում: 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում են
Ամենադիտված