Բռնցքամարտիկների հաջող մեկնարկը՝ Ստրանջայի մրցաշարում
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաղթանակով է սկսել մրցելույթները Ստրանջայի միջազգային մրցաշարում:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը: Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Չինաստանի ներկայացուցչին: Փետրվարի 20-ին ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը.
Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա է մեկնել 7 բռնցքամարտիկ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը