«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցել Ինչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակել Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը Վեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունը Վերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կա Google-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառով Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր «Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետը Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերը 

Ողնաշարներ ջարդել են ու դեռ ջարդելու են

Քաղաքական

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի համոզմամբ՝ 2018 թվականը խոստումնալից է ներդրողների համար: Սահակյանի խոսքով՝ միայն Դվին հյուրանոցի կառուցմամբ, իրականացվելու է 100 մլն դլորարի ներդրում. «Այնտեղ իրականացվող ներդումներն անզեն աչքով էլ երևում են»,-ասաց Սահակյանը՝ հույս հայտնելով, որ Դվին հյուրանոցային համալիրի կառուցման ընթացքում ներդրումների չափը կավելանա:

Խոսելով պետական գույքն անհատույց տրամադրելու և ներդրումային ծրագրերին զարկ տալու մասին՝ Արման Սահակյանը նշեց, որ այս պահին պետական գույքի կառավարմանն են հանձնված  71 չօգտագործված գույք և դրանց ներդրողներին տրամադրելու  ուղղությամբ իրականացվում են ներդրումներ: «Այս պահին Արթիկում իրականացվում են ներդրումներ, որոնց շնորհիվ կստեղծվի 500 աշխատատեղ: Տեսքտիլի արտադրություն կլինի նաև Վայոց Ձորի Խաչիկ գյուղում: Բոլորին, ովքեր պատրաստ են մարզերում անել ներդրումներ, մենք պատրաստ ենք շենքեր տալ: Եթե գույքն արժե, օրինակ, 25 մլն դրամ, մենք այն անհատույց կտրամադրենք, եթե գոնե 25 մլն դրամ ներդրում արվի»,-ասաց Սահակյանը՝ նշելով, որ այս մոտեցումը բավականին մեծացրել է բիզնեսմենների շահագրգռվածությունը

Հարցին՝ արդյոք ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հետևում է վերջերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը հանձնված դպրոցի շենքի ճակատագրին, Սահակյանը պատասխանեց. «Մենք հետևում ենք նաև Սամվել Ալեքսանյանի դստերը տրված գույքին: Արվել է 2 մլն դոլարի ներդրում, մենք հետևում ենք: Մենք պատրաստ ենք ցանկացած ներդրողի ձեռքը բռնել և գործը մինչև վերջ տանել: Եթե այդ գույքը ժամանակին տրվել է Կրթության նախարարությանը, որն այլևս այնտեղ ծրագիր չի իրականացնում, հիմա պետք է տրվի այլ բիզնեսի համար»,-ասաց Արման Սահակյանը՝ հավելելով, որ չեն թողնելու, որ պետական սեփականությունը թալանվի:  

Խոսելով ՀՀ Տրանսպորտի նախարարության շենքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Արման Սահակյանը նշեց, որ այդ շենքի հետ կապված 6 աճուրդ է կայացել և այժմ կա առաջարկ. «Այս պահին ունենք առաջարկ, մենք պատրաստվում ենք բանակցել շենքը գնել ցանկացող կողմի հետ, բնականաբար, պետք է հասկանանք նաև ներդրման չափը և այն, թե մասնավորեցվելուց հետո ինչ է լինելու շենքի հետ»:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը խոսեց նաև մարզահամերգային համալիրի մասին և նկատեց, որ թեև այն բավականին թանկ է նստում պետության վրա, սակայն այս պահին որևէ ներդրումային ծրագրի առաջարկ համալիրի հետ կապված՝ չկա:

Արման Սահակյանը խոսեց նաև վարչապետ Կարապետյանի կողմից իր ղեկավարած գերատեսչությանը տրված հանձնարարականների կատարման մասին՝ նշելով, որ դրանք ամբողջապես կատարվում են՝ ըստ էության հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների մասին խոսակցությունները:

Ողնաշարեր ջարդելու մասին տրված հանձնարարականին էլ անդրադառնալով, Սահակյանը նշեց. «Ինչ վերաբերում է ողնաշար ջարդելուն, ապա մենք ֆինանսատնտեսական մոնիտորինիգի կարգն ու կառուցվածքը փոխում ենք, որը բերում է նրան, որ կջարդվի նաև նրանց ողնաշարը, ովքեր կվատացնեն ընկերությունների ֆինանսական ցուցանիշները: Կառավարիչներին պատժելու ենք: Օրինակ՝ Ոսկերչական գործարանը: Տեսե՛ք, նրա կառավարիչը վնաս էր ձևավորում, մենք կառավարիչին ազատեցինք աշխատանքից և նման ճակատագիր սպասում է բոլոր այն կառավարիչներին, ովքեր կվատթարացնեն պետական փակ բաժնետիրական ընկերությունների վիճակը»: 

Աղավնի Սուքիասյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվելՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերԱմենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն ԱզիզյանԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվՉկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվենԶելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասինEFE. Պորտուգալիան խստացնում է ծովային սահմանների հսկողությունը Սեուտայի ​​ճգնաժամից հետոFIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրիցԱրթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքինԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողըՄեծ Բրիտանիան հայտնել է, որ տանկերը հարձակման է ենթարկվել Օմանից 11 կմ հեռավորության վրաԱվելի քան 50,000 միգրանտ արդեն վերադարձել է Մարոկկո Իսպանիայի Սեուտա քաղաքիցԳեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնիցՆեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-իԵրևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը․ պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս 11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակելՌուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհերԻսպանիան և Պորտուգալիան սպառնացել են հրաժարվել ԱԱ-2030-ը հյուրընկալելուցCNN-ը տեղեկացել է Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասինՎեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ ՍրբազանԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԴավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասինԱրևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն ՄասկԼատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ բաց անցակետըԵրևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ)
Ամենադիտված