Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն 

Նախարարը արդարանում է և արդարացնում

Վերլուծական

Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիսին ամփոփեց նախարարության՝ 2017 թվականի աշխատանքները և ներկայացրեց 2018 թվականի ծագրերը: Ինչպես երևում է՝ ինքը Հարությունյանն, անչափ գոհ է իր կատարած աշխատանքի ծավալներից,  բացի Սահմանադրությամբ պայմանավորված նախագծերից, այլ օրենսդրական ակտեր ևս մշակվել են՝ թվով 35: Քիչ չէին նաև հարակից  օրենսդրական նախաձեռնությունները՝ թվով 60: Թե ինչ են դրանք փոխել երկրում արդարության մթնոլորտի վերականգնման կամ դատական համակարգի բարեփոխման առումով՝ դժվար է ասել: Վերջին շրջանում զանազան օրենսդրական փոփոխությունների, նոր հայեցակարգերի և նախագծերի առատությունն իր հետ բերեց որոշակի լարվածություն, քանի որ այդ առաջարկներում բավականին զգալի ծայրահեղություններ կային, վտանգավոր սողանցքներ ու թակարդներ, մեր պատկերացումների հետ հակասությունների գնացող ձևակերպումներ: Միջազգային վարկանիշավորման արդյունքները մեր երկրի համար ևս  չեն կարող դրական համարվել, կոռուպցիայի կանխարգելման համար միայն օրենսդրական նախաձեռնությունները կամ, այսպես ասած, «թուղթ մաշացնելը» բավարար չէ: Մինչդեռ Հարությունյանը գտնում է, որ կոռուպցիան ծաղկում է ոչ թե չինովնիկների ամենաթողության, այլ քաղաքացիների անտեղյակ լինելու պատճառով:

Մի առիթով էլ Հարությունյանն ասում էր, որ եթե մարդիկ չգիտեն քո կողմից կիրառվող գործիքի մասին, նրանք կարող են ենթադրել, որ նման գործիք չկա, այնտեղ գործում են այլ մեխանիզմներ և այլն: Այսինքն՝ մեկ տարվա գործունեության արդյունքում նախարար Հարությունյանը պարզել է, որ մեր հասարակությունն ընդամենը մոլորության մեջ է, ու եթե արթնանա այդ թմբիրից, աչքերը մի լավ տրորի, ապա բոլորովին ուրիշ պատկեր կտեսնի: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանի դատական համակարգն այսօր էական փոխվել է: «Եկեք գնանք դատարան, վերցնենք 10 տարի առաջվա որևէ դատական ակտ և հիմա վերցնենք, համադրենք, տեսնենք որակը նույնն է, թե ոչ: Կարող ենք նույնն անել 20 տարի առաջվա դատական ակտի հետ, դուք կտեսնեք որակի վիթխարի, էական աճ»,- հավելեց նա: Այս պարագայում անչափ հետաքրքիր է մեկ այլ ցուցանիշ, որը հրապարակեց այսօր նախարար Հարությունյանը: Խոսքը ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ ընդունվող վճիռների  թվի կտրուկ ավելացումն է: Եթե 2013-ին կայացվել էր ընդամենը 2 վճիռ, ապա 2016-17 թվականներին ունեցել ենք 27 վճիռ:  Արդյո՞ք այս ցուցանիշը վկայում է դատական ակտերի որակի բարձրացման մասին… Ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ թմբիրում գտնվողների իրավագիտակցությունն է բարձրացել և հանրությունը այլևս չի պատրաստվում ուտել կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների «կուտը»: Իսկ այդ ընթացքում Հարությունյանը կարող է արդարանալու և առկա իրավիճակը արդարացնելու հազարավոր պատճառներ գտնել...

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը
Ամենադիտված