«Արսենալ»-ը պարտվեց, սակայն դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալեց «Էստերսունդ»-ին: Դիմակայությունն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2:1 հաշվով:
Հանդիպման 22-րդ րոպեին Չեմբերսը դարձավ ինքնագոլի հեղինակ, մեկ րոպե անց Կեն Սեման կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը:
Հանդիպման 47-րդ րոպեին Կոլաշինացը խփեց դաշտի տերերի միակ գոլը:
Թիմերի միջև առաջին խաղում լոնդոնցիները հաղթել էին 3:0 հաշվով. երկու խաղերի արդյունքում գրանցված ընդհանուր 4:2 հաշիվը լոնդոնցիներին հաջորդ փուլի ուղեգիր ապահովեց:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան