Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Կարեն Բիշարյանը ներկայացրեց մարտի 1-ի մահվան դեպքերով հարուցված քրգործերի քննության վերաբերյալ դատախազության զեկույցը

Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը ներկայացրեց 2008 թ. մարտի 1-2-ին տեղի  իրադարձությունների ընթացքում անձանց մահվան դեպքերի առթիվ կատարված քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության զեկույցը: Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում Կարեն Բիշարյանն ընդգծեց, որ 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած՝ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, վնասումով, հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու դեպքի առթիվ 2008 թ. մարտի 2-ին հարուցվել է քրեական գործ:«Քրեական օրենսգրքում 2009 թ. մարտի 18-ին կատարված փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երրորդ մասը ուժը կորցրած ճանաչվելուց հետո 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ անհայտ անձանց կողմից Դավիթ Պետրոսյանին, Գրիգոր Գևորգյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Զաքար Հովհաննիսյանին, Սամվել Հարությունյանին, Համլետ Թադևոսյանին և Տիգրան Աբգարյանին մահ պատճառելու դեպքերի առթիվ 2009 թ. մարտի 24-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերը նշված գործին: 2009 թ. հուլիսի 13-ին հարուցվել և նույն քրեական գործին է միացվել մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից զենքի, KS տեսակի հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու, դրա հետևանքով անզգուշությամբ երեք անձի մահ և ևս երեքին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ մասերով հարուցված քրեական գործը»,- մանրամասնեց Բիշարյանը:

Օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով հաստատվել է 2008 թ. մարտի 1-ին և 2-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու փաստը: «Նախաքննության առաջին իսկ օրվանից կատարված քննության արդյունքները մշտապես ներկայացվել են հանրությանը, զանգվածային լրատվամիջոցներով, պարբերաբար տեղեկություններ են տրամադրվել շահագրգիռ մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական և միջազգային կազմակերպություններին»,- մանրամասնեց Կարեն Բիշարյանը:

Նա ներկայացրեց պատճառները, որոնց հետևանքով մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում հանգեցրել են 10 անձանց մահվան: «Քննությամբ պարզված են այդպիսի պայմանական երեք գործոններ: Առաջին՝ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառում, երկրորդ՝ քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից հրազենի և պայթուցիկ սարքերի կիրառում, երրորդ՝ զանգվածային անկարգությունների ընթացքում դեռևս ինքնությունները չպարզված անձանց կողմից բութ, կոշտ առարկաների գործադրում: Առաջին գործոնով պայմանավորված զանգվածային անկարգությունների վայրերում մահացու վիրավորում են ստացել Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը և Գոռ Քլոյանը, երկրորդ գործոնով պայմանավորված՝ Զաքար Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը, երրորդ գործոնով պայմանավորված՝ Սամվել Հարությունյանը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Նա տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործերով քննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է շուրջ 5 հազար անձ, որոնց թվում՝ ոստիկանության ծառայողներ: Ամփոփելով խոսքը՝ Կարեն Բիշարյանը փաստեց, որ ինչպես հատուկ քննչական ծառայությունը իր գործիքակազմով, այնպես էլ քննվող քրեական գործերով դատավարական  ղեկավարում իրականացնող դատախազները իրենց իրավական գործիքակազմերով հնարավոր բոլոր քրեադատավարական միջոցները, այդ թվում նաև զուգահեռ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները ձեռնարկում են գործի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված