Օրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանը Մխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Ինչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. Մանվելյան Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կան Մոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգ Սիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել է Կիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Ինչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա Կարապետյանց Նեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքով Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը 

Կայացել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հանձնաժողովի նիստը

ՀՀ սփյուռքի նախարարությունում փետրվարի 23-ին կայացել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ նախարարն անդրադարձավ Հայաստանում սիրիահայերի ինտեգրման ուղղությամբ վերջին տարիներին իրականացրած աշխատանքներին և նշեց, որ շատ կարևոր է ճշգրիտ տեղեկատվություն ունենալ Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը: Նա նշեց, որ սիրիական հակամարտությունը թևակոխել է նոր փուլ, շարունակվում են ջանքերը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Անդրադառնալով հայկական համայնքում տիրող իրավիճակին՝ զեկուցողը նշեց, որ կատարվում են վերակառուցման աշխատանքներ, բացվել է մոտ 1000 աշխատատեղ: Գնահատելով Իրաքում տիրող իրավիճակը՝ նա նշեց, որ թեև Իրաքի նորագույն պատմության մեջ 2017 թվականն առանձնացել է որպես ամենադրական և խոստումնալից տարի, ազատագրվել է երկրի տարածքների մոտ 95 տոկոսը, սակայն հայ համայնքի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անկայուն, վտանգավոր վիճակը, անորոշությունը, դժվարին սոցիալական պայմանները:

2017 թվականին ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Զեկուցողն անդրադարձավ նաև ծագած հիմնախնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում են ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ձեռք բերելուն: «Այս տարի ՀՀ քաղաքացիություն  ստանալու համար դիմել է 1208 սիրիահայ և 1433 լիբանանահայ», - հավելեց նա:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը ներկայացրեց 2017թ. իրականացված աշխատանքները և 2018թ. ծրագրերը: Զեկուցողը կարևորեց սիրիահայերի վերաբերյալ հստակ տվյալների բազայի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն ստույգ տեղեկություններ նրանց թվաքանակի, տեղաշարժերի, կացության, զբաղվածության վերաբերյալ: Նա նշեց, որ պետք է ամրագրել հաջողությունները, մշակել ինտեգրման ռազմավարություն և շարունակել տեղահանված բնակչության կայուն զարգացման քաղաքականությունը:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրի փորձագետ Կարինե Սիմոնյանը զեկուցեց սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, մասնավորապես ներկայացրեց սիրիահայերի բիզնեսի կայացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի ինտեգրմանն ուղղված տնտեսական, առողջապահական, կրթական և սոցիալական ծրագրերի շարունակականությունը: Նա շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին՝ կատարած աշխատանքների համար և հրավիրեց մարտի 6-ին մասնակցելու սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես տոնավաճառին»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվելՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերԱմենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն ԱզիզյանԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվՉկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվենԶելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասինEFE. Պորտուգալիան խստացնում է ծովային սահմանների հսկողությունը Սեուտայի ​​ճգնաժամից հետոFIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրիցԱրթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է
Ամենադիտված