Կամաց-կամաց պետք է "zoning" անենք. Կարապետյանը` Լոռիում (տեսանյութ)
ՀասարակությունՎարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Անդրադառնալով մարզում ճանապարհաշինության հարցին՝ վարչապետը Լոռու մարզի ղեկավարությանը և համայնքապետերին առաջարկել է ուսումնասիրել և ներկայացնել միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ առաջարկություններ՝ պետություն-համայնք համատեղ ջանքերով իրականացնելու հեռանկարով: «2018 թվականն ընդհանրապես մեր տարածքային, մարզպետային կառավարման ճարտարապետությունը, կառուցվածքը վերջնական պետք է արդեն ձևավորենք: Ամեն վարչություն հստակ պետք է իմանա իր ծրագիրը, վիճակագրությունը, հստակ պետք է ախտորոշած լինի իր խնդիրները: Եթե քաղաքաշինության հետ է կապված, բոլոր համայնքներում շինթույլտվությունների տրամադրման կարգերը պետք է մաքսիմալ պարզեցված լինեն, մաքսիմալ պոտենցիալ ներդրողի համար հասկանալի լինեն: Դուք պետք է հետևեք խոչընդոտ, պրոբլեմ տեղերում կա, թե ոչ, նաև պետք է հետևեք, որ մենք աստիճանաբար պետք է "zoning" (գոտիավորում) անենք, մանավանդ մեծ քաղաքների համար»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը