Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն 

Խաղի նոր արբիտրը. Սարգսյանը սահմանեց իր նշաձողը

Վերլուծական
Իմ առջև դրված պատասխանատվությանը ոչ ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը դրդեց իրեն համաձայնել Սերժ Սարգսյանի առաջարկին և առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու։ Հարց է առաջանում, թե ինչ դասալքության մասին է խոսում Ա. Սարգսյանը: 1996-ին վարչապետ դառնալուց հետո նա անսպասելիորեն լքել է այդ պաշտոնը՝ հանրությանն անձամբ իր կողմից հետագա տարիներին ոչ մի բացատրություն չտալով (այդ լռությունն էլ տարբեր խոսակցությունների առիթ տվեց):1996-ից մինչև նախագահ աշխատելու առաջարկ ստանալը Հայաստանում բազում իրադարձություններ են եղել՝ քաղաքական ու տնտեսական ցնցումներից մինչև Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմ, բայց նա լռել է: Նա սեփական կարծիք չի հայտնել դեսպանի կարգավիճակում, բիզնեսմենի կարգավիճակում, հայաստանցու կարգավիճակում, սփյուռքահայի կարգավիճակում և նախագահի թեկնածուի կարգավիճակում: Դա՞ չէ արդյոք դասալքությունը: Թե՞ Արմեն Սարգսյանն իշխանական դասը նկատի ունի, երբ հայտարարում է, որ չի ուզում լքել այն:
 
Մյուս կարևոր մեսիջը, որը կարելի է առանձնացնել Սարգսյանի ելույթում՝ նրա անդրադարձն էր դատական համակարգում առկա կոռուպցիային, որի դեմ նա պատրաստվում է պայքարել` կարծիք հայտնելով. «Եթե ես լինեմ նախագահը, եթե սկզբունքային տարբերություններ ունենամ, մի՛ կասկածեք, որ կիրացնեմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որ նախագահն ունի՝ լինի չստորագրելով կամ խոսելով, որովհետեւ դա է այն ճանապարհը, որով կկարողանանք համակարգը մաքրել, բյուրեղացնել»,-ասաց Արմեն Սարգսյանը։ Այն, որ կոռուպցիան չարիք է և Հայաստանի զարգացման խոչընդոտներից մեկը, ընդունում են թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ իշխանությունները, թե՛ միջազգային կազմակերպությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում դրա դեմ պայքարին: Այդ պայքարի շրջանակներում որոշակի քայլեր են նախաձեռնվում. աղմկոտ բացահայտումներ են արվում, ձերբակալություններ են կատարվում, օրենսդրական փոփոխություններ: Ի՞նչ կարող է փոխել Արմեն Սարգսյանը, ըստ էության, լինելով համակարգի կողմից հրավիրված անձ՝ անչափ լիմիտավորված լիազորություններով: Նա փաստորեն հասկացրել է, որ մտադիր է սահմանել, բանաձևել նոր իշխանության գործունեության բարոյա-քաղաքական նշաձողը, կատարել, այսպես կոչված, արբիտրի դեր: Կարծիք արտահայտելը արդյո՞ք կարելի է համարվել արդյունավետ գործիք՝ կոռուպցիայի արմատականացման նման մակարդակում, երբ անհրաժեշտ է քաղաքական կամք և գործողություններ:
 
Արմեն Սարգսյանը հարցազրույցի ընթացքում ուշագրավ հայտարարություն է արել՝ կապված վարչապետի՝ իր նախընտրած թեկնածուի հետ: Ըստ Սարգսյանի, նա չի քննարկել գործող նախագահի հետ ապագա վարչապետի թեկնածությունը և որպես անհատ՝ նախընտրած թեկնածու չունի: Այս ամենի համատեքստում առանցքային հարցը Արմեն Սարգսյանի համար մնում է այն, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը՝ հեռանո՞ւմ է, թե՞ մնում վարչապետ: Որովհետև Արմեն Սարգսյանն իր համեմատական առավելությունը կարող է դրսևորել միայն Սարգսյանի հեռանալու դեպքում: Հակառակ պարագայում՝ Արմեն Սարգսյանն իր ռազմավարական մտքի փոխարեն կվերածվի Սերժ Սարգսյանի մտքի արգասիքի:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը
Ամենադիտված