Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Շահումյան հանքավայրից պատմական արժեք ունեցող առարկաներ են հափշտակվել. միջնորդագիր է ներկայացվել մշակույթի նախարարություն

Իրավունք

Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից պատմական առանձնակի արժեք ներկայացնող իրերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմանները և միջնորդագիր է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու և պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքներին  կարգավիճակ տալու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բացի այդ, քննչական վարչությունը միջնորդել է քննարկել այն անձի՝ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում հուշարձանի պահապան աշխատելու նպատակահարմարության հարցը, ով քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն անմիջական առնչություն է ունեցել պատմական արժեք ունեցող իրերի հափշտակություններին։ Արդյունքում՝ վերջինս ազատվել է աշխատանքից։

Այսպես՝ Շահումյան հանքավայրի տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու և վնասելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի բնակիչը,  տեղեկանալով Շահումյան հանքավայրի տարածքում թաղված հնությունների և գանձերի մասին, 2017 թվականի ապրիլին գնացել է նշված վայր և մետաղորսիչ սարքով գտել պատմական մեծ արժեք ունեցող տարբեր առարկաներ՝ պղնձե աղեղներ, բրոնզե ասեղ, ապարանջաններ, կավե հին իրեր և այլն: Հետագա օրերին Կապանի բնակչի մատնանշած վայր գնացել են նաև այլ անձինք՝ նույն նպատակով։

Քննությամբ պարզվել է, որ Շահումյանի անվան հանքավայրի տարածքում 2009թ. կատարված տեղազննությամբ հայտնաբերվել են պատմամշակութային հուշարձանի հետքեր և 2012թ. իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ հիշյալ տարածքում գոյություն ունի բազմաշերտ հուշարձան, որն ընդգրկում է ք.ա. 1-ին հազարամյակից մինչև միջնադար ժամանակաշրջանը, զբաղեցնում է մոտ 7 առանձին տեղամասեր, արտահայտված է որպես բնակատեղի և դամբարանադաշտ: Տարածքը ժամանակին առանձնացվել է ժապավենով և դրվել միայն «Վտանգավոր է» ցուցանակ, ինչը չի նշանակում, որ այցելուն տեղեկացվել է տարածքում պատմամշակութային արժեքների առկայության մասին։

Ավելին՝ տարածքն ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պետական պահպանության հուշարձանի կարգավիճակ տրված չէ:

Նկատի ունենալով, որ «Կապանի լեռնահարստացման կոմբինատե ՓԲ ընկերության Շահումյանի հանքի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտին չի տրվել հուշարձանի կարգավիճակ, իսկ ՀՀ քրեական օրենսդրությամբ պատասխանատվություն է նախատեսվում պետական պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանները վնասելու կամ ոչնչացնելու համար, իսկ դրա պահպանության պարտականությունը «Կապանի լեռնահարստացման կոմբինատե ՓԲ ընկերությանը հանձնված լինելու փաստը հավասարեցված չէ պետական պահպանության կարգավիճակին։

Այսպիսով՝ դամբարանադաշտ-հուշարձանը պետական պահպանության տակ առնելու, կարգավիճակ տալուն ուղղված գործողություններ չկատարելու արդյունքում ներկա քրեական գործով հնարավոր չի եղել առերևույթ հանցանք կատարած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

Ավելին՝ Կապանի բնակիչն աշխատանքի է ընդունվել ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում՝ որպես հուշարձանի պահապան:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ մշակույթի նախարարին միջնորդվել է՝գործուն միջոցներ ձեռնարկել պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքները հայտնաբերելուց հետո սեղմ ժամկետներում դրանք  հաշվառելու, կարգավիճակ տալու, սահմանանշելու և ցուցանակներով կահավորելու ուղղությամբ: Բացի այդ, առաջարկվել է քննարկել Կապանի բնակչի՝ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում հուշարձանի պահապան աշխատելու նպատակահարմարության հարցը:

Միջնորդագիրը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարությունում, որի արդյունքներով ձեռնարկվել են կոնկրետ քայլեր։ Մասնավորապես՝ նախարարությունն ի պատասխան  պաշտոնական գրությամբ Սյունիքի մարզային  քննչական վարչությանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի սահմաններում հայտնաբերված օբյեկտին պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ տալու համար կատարվում են ուսումնասիրություններ, և պաշտոնական գրությամբ դիմել են հանքավայրի ներկայիս սեփականատեր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին՝ «աշխատանքները ողջ ծավալով շարունակելու և նախկինում պեղումներ իրականացրած հատվածներում ավարտին հասցնելու, պեղված տարածքները ամրակայելու և նորահայտ օբյեկտը պահպանության տակ վերցնելու» առաջարկությամբ»։ 

Միաժամանակ նշվել է, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով Կապանի բնակիչն ազատվել է աշխատանքից, ում աշխատանքի նպատակահարմարության հարցը քննչական վարչությունը բարձրացրել էր միջնորդագրում: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված