Ալավերդյանն առաջարկում է խթանիչ միջոցներ օգտագործողներին պատժել ազատազրկմամբ
Սպորտ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ուզում է խորհրդարան ներկայացնել նախագիծ, ըստ որի խթանիչ միջոցներ օգտագործողները կպատժվեն ազատազրկմամբ:
«Արգելված դեղամիջոցներ ընդունած մարզիկը և նրա մարզիչը պետք է պատժվեն օրենքի ուժով: Ես ուզում եմ խորհրդարան ներկայացնել մի նախագիծ, ըստ որի խթանիչ միջոցներ օգտագործողները պետք է դատապարտվեն մինչև 2 տարի ազատազրկման»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալավերդյանը:
Վերջինս փաստեց, որ մյուս երկրներում կա նման օրենք, և այն գործում է:
Ալավերդյանի նման որոշման համար հիմք է ծառայել Հայաստանի մեծահասակների հավաքականի մեկ տարվա որակազրկումը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան