Միշել Օբամայի հուշերը կհրապարկվեն (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հուշերը կհրապարկվեն այս տարվա նոյեմբերի 13-ին։ Այդ մասին նշված է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կնոջ պաշտոնական ներկայացուցիչների տարածած հաղորդագրության մեջ։
Գիրքը կկոչվի «Կայանալը» (Becoming) և կհրատարակվի 24 լեզուներով։ Ռուսերենը դրանց թվում չէ։
«Կայանալու շուրջ աշխատանքն ինձ համար խոր անձնական փորձ էր»,–հաղորդագրության մեջ մեջբերվում է նախկին առաջին տիկնոջ խոսքը։ Միշել Օբաման իր գրքում պատմում է «իր արմատների մասին» և թե ինչպես է «Չիկագոյի Սաութ Սայդ շրջանից փոքրիկ աղջիկն ուժ գտել մյուսներին ոգեշնչելու համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)