Բասկետբոլի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Սպորտ
Քրիս Ղուկասը գլխավորեց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը:
Տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի մարզիչ Քրիս Ղուկասը: Նա ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին Եգիպտոսում:
Աշխատել է Հունական մի շարք ակումբներում, այդ թվում «Պանիոնիս», «Կավալաս» , «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե » և այլն: 2015-2017 թվականներին գլխավորել է Ավստրիական «Օբերվարտ» ակումբը, իսկ 2017-ից մինչ այժմ հանդիսանում է «ՈւՍԿ Պրահա » ակումբի գլխավոր մարզիչը:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2018 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին:
Հուլիսի 13-22-ը կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է C ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Հունգարիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Ռուսաստանը և Չեխիան:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան