Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

Իրեն հարգող ոչ մի երգիչ այլևս չի մասնակցի այս նախագծին. Մհերի պրոդյուսերը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի կեղծված արդյունքների մասին

Տեսանյութեր

«Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այլևս անցյալում է: Նախագծի արդյունքների համաձայն՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթում կներկայացնի Սևակ Խանաղյանն իր՝ «Քամի» երգով: Վերջինիս անունը՝ որպես հաղթող, ի սկզբանե քննարկվում էր, սակայն Սևակի՝ որպես գլխավոր մրցակից, առաջ էին բերում նաև երգիչ Մհեր Արմենիային, ով թե իր եվրատեսիլյան երգի, թե տեսահոլովակի պատճառով բավական քննադատությունների արժանացավ այս ողջ ընթացքում: Սակայն երեկ՝ փետրվարի 25-ին, «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակչիավարտին Մհերը ոչ միայն հաղթող չդարձավ, այլ՝ միջազգային ժյուրիի կողմից ստացավ ընդամենը մեկ միավոր:

Asekose.am-ը կապ հաստատեց երգչի պրոդյուսերի՝ Գեորգի Հարությունյանի հետ՝ զրուցելու նախագծի արդյունքների և Մհերի պարտության մասին:

«Սկսենք նրանից, որ երբ ուղիղ եթերի ժամանակ հնչեց այդ մեկ միավորը, մեզ համար արդեն ամեն ինչ պարզ դարձավ: Մեր թիմի մոտ ոչ թե տխրություն, այլ ժպիտ առաջացավ այդ ամենից, որովհետև ամեն ինչ կրկնվում է»,- նշեց Գեորգի Հարությունյանը՝ շարունակելով.

«Այս տարի մեզ մոտ պարզապես ամեն ինչ շատ «հայավարի» արվեց: Եթե մյուս երկրներում արդյունքներ կեղծելը շատ ավելի քողարկված է լինում, մեզ մոտ ամեն ինչ շատ չոր և կոնկրետ արվեց: Նոր սկսնակ երգիչները, ովքեր, իմ կարծիքով, նույնիսկ չէին կարողանում երգել, իսկ երգելիս էլ՝ սկզբից մինչև վերջ «ֆալշ» էին երգում, ստացան 7 և ավել միավորներ»,- նկատեց Մհերի պրոդյուսերը:

Վերջինս անդրադարձավ նաև Սևակ Խանաղյանին և նրա հաղթանակին.

«Սևակի դեմ մենք ոչինչ չունենք, նա տաղանդավոր արտիստ է: Պարզապես, երբ արդյուքներն ամփոփելուց հետո նրանք իրենց պայուսակներից հանեցին շամպայնը և տոնեցին իրենց հաղթանակը, ապացուցում է այն, որ ամեն բան նախօրոք որոշված էր»,- դիտարկեց Գեորգի Հարությունյանը:

Հարցին՝ արդյո՞ք այս դեպքում ինքը մեղադրում է Հանրային հեռուստաընկերությանը, Գեորգին ասաց.

«Ես չգիտեմ դա Հանրային հեռուստաընկերության, եվրոպական՝ չակերտավոր ասված ժյուրիի կողմից, թե Վիվասելի կամ Բիլայնի կողմից էր որոշված, բայց հույս ունեմ, որ գուցե կգա մի օր, և մենք կտեղեկանանք դրա մասին»,- նշեց Գեորգի Հարությունյանը:

Դիտարկմանը, որ գուցե ժյուրիի անդամների համար Մհերին բարձր միավորներ տալու հարցում խանգարող հանգամանք է եղել այն, որ նրա երգը բավական նման է աշխարհահռչակ Queen խմբի «Who Wants To Live Forever» երգին, Գեորգին ասաց.

«Եթե խոսենք պլագիատի մասին, ապա թող բոլորն ուշադրություն դարձնեն Սարոյի «Քանի» երգին և զրուցեն երգի հեղինակների՝ Ավետ Բարսեղյանի և Ռիչարդ Մադլենյանի հետ՝ հասկանալով, թե արդյո՞ք Սևակի երգը պլագիատ է: Ես երաժիշտ չեմ, ես իրավունք չունեմ խոսելու պլագիատի մասին, միայն կասեմ, որ պլագիատն այն երգն է, որը կրկնվում է նոտաներով: Քանի որ Մհերն անձամբ երգել է «Queen» խմբի հետ, ինքը շատ լավ հասկանում է՝ կարո՞ղ էր տվյալ խմբի երգը պլագիատ աներ, թե՝ ոչ: Մհերը լավ վոկալիստ և երաժիշտ է, նրան տալով ընդամենը մեկ բալ, պարզ է դառնում ամեն ինչ»,- շեշտեց պրոդյուսերը:

Պատասխանելով հարցին, թե չի կարծո՞ւմ, որ եթե հաղթող դառնար Մհերը, ապա արդյունքների կեղծման մասին խոսակցություններ կրկին կլինեին, մանավանդ այն դեպքում, երբ մինչ այս հասարակության լայն հատվածի համար անգամ կասկածի տակ չէր դրվում և ըստ այդմ էլ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն ընդամենը շոու էր՝ բեկամանացված հատուկ Մհեր Արմենիայի համար, Գեորգին մանրամասնեց.

«Իհարկե, նման խոսակցություններ կլինեին նաև մեր հաղթանակի դեպքում, բայց մենք գիտեինք, որ մենք գնում ենք մասնակցելու և հաղթելու միմիայն մեր ուժերով: Բայց նորից կասեմ, որ բոլորին պարզ դարձավ, որ ոչ մի բան արդար չանցավ»,- նշեց Գեորգի Հարությունյանը:

Իսկ հարցին՝ թե արդյո՞ք հետագայում Մհերը կրկին հայտ կներկայացնի մասնակցելու տվյալ մրցույթին, Գեորգին ասաց.

«Կարծում եմ՝ իրեն հարգող ոչ մի երգիչ այլևս չի մասնակցի այս նախագծին: Ո՞ր հայտնի երգիչը, ստանալով մեկ միավոր, կցանկանա կրկին մասնակցել: Կարծում եմ՝ Մհերի  մասնակցությունը կլինի միայն այն դեպքում, երբ նա կլինի միակ թեկնածուն: Այդ դեպքում, կհամաձայնվենք և սիրով ու որակյալ կներկայացնենք Հայաստանը «Եվրատեսիլի» բեմում»:

 

Նյութը՝ Asekose.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված