«Հրապարակ». Պաշտոնը եւ ֆիզիկական գոյությունը դարձել են անբաժանելի «Իրավունք». «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի» «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Արամ Սարգսյան․ 2026-ը կարող է դառնալ Հայաստանի եվրոպական շրջադարձի տարին «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց «Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը Ջերմաստիճանն կնվազի 5-7 աստիճանով Արեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան 

«Ժամանակ». «Կընկերանա՞» իր դեմ պայքարին

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կձեւավորվի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքական լայն ընդդիմադիր ճակատ, ովքե՞ր կմիավորվեն այդ ճակատի ներքո, եւ կլինի՞ քիչ թե շատ տեսանելի ու շոշափելի հրապարակային բողոքի շարժման գործընթաց, թե՞ ոչ: Ներկայումս, 2018-ի ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյանի վարչապետության դիլեմային միանում է նաեւ դրա, այսպես ասած, հնարավոր կամ անհնարին հակազդեցության դիլեման: Ներկայումս այդ հեռանկարի դեմ պայքարի մասին հայտարարում է խորհրդարանական «Ելք» խմբակցությունը, նաեւ արտախորհրդարանական ուժեր, համենայնդեպս, օրինակ, «Ժառանգությունը»: Կլինի՞ «Ժառանգության» եւ «Ելք»-ի միավորում այդ նպատակի շուրջ՝ հրապարակում: Եվ է՞լ ինչ ուժեր կմիանան հնարավոր այդ գործակցությանը:

Այստեղ, սակայն, նախ հարց է, թե «Ելք»-ն ինքնին ինչ մոտեցում է ունենալու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում՝ Ազատության հրապարա՞կ, թե՞ այսպես ասած «ԱԺ լսումներ» ֆորմատ: Բանն այն է, որ այդ տեսանկյունից օրեր առաջ արձանագրվեց հետաքրքիր տարամիտում, նուրբ տողատակով: «Ելք»-ը լսումներ էր նախաձեռնել Մարտի 1-ի թեմայով: «Ելք»-ի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը լսումները հռչակեց «պատմական» հաջողություն, հայտարարելով, թե դա նոր ընդդիմության նոր մեթոդաբանություն է, որով քայ առ քայլ գնալու են առաջ:

Էդմոն Մարուքյանի այդ ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ, «Ելք»-ի մեկ այլ առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանը իր գրառումն արեց, որ ընտանիքում քննարկել է նախնական պլանը եւ ստացել Ազատության հրապարակ գնալու հավանություն: Երկու ուշագրավ գրառում, ըստ էության, տարբեր ուղղություններով գնալու մասին, համենայնդեպս, նվազագույնը պատկերացումների մասին, ինչը, ըստ էության, հայտնի ժողովրդական խոսքի շրջանակում հնարավոր է ձեւակերպել, որ կարող է կոծկվել առավելագույնը «40 օր»:

Եթե որեւէ քաղաքական դաշինքում կան մեթոդաբանության եւ ճանապարհի վերաբերյալ սկզբունքային տարաձայնություններ եւ պատկերացումների տարամիտում, ապա դրանք մի օր անպայման դառնալու են իրականություն, հատկապես երբ խոսքը հավասարազոր առաջնորդների եւ թիմերի միջեւ եղած տարբերության մասին է: Իսկ առնվազն ֆեյսբուքյան գրառումների մակարդակում այդ տարբերությունը «Ելք»-ի դեպքում ակնառու է, ինչը հարց է առաջացնում, թե նախ որեւէ հրապարակային միավորում նախաձեռնելը կամ դրա մաս դառնալը, «Ելք»-ն ինքն ունենալո՞ւ է առողջ միավորվածություն տվյալ մեթոդաբանության շուրջ: Սակայն ամենաառանցքայինը թերեւս այն հարցն է, թե կմիանա՞ այդ հնարավոր գործընթացին իշխանությունը, իշխանության որեւէ թեւ, եւ ո՞ր թեւը կմիանա: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ինքը որեւէ կերպ կմիանա՞ իր վարչապետության դեմ հնարավոր հրապարակայաին բողոքի կամ պայքարի դրսեւորումներին:

Ի վերջո, կա հայտնի մեկ այլ ասույթ՝ չես կարողանում հաղթել, ընկերացիր: Իսկ Սերժ Սարգսյանը, կամ իշխանությունն ընդհանրապես, Հայաստանում այդուհանդերձ ունի այդպիսի մոտեցումներով առաջնորդվելու փորձ: Սերժ Սարգսյանը 2008 թվականից ի վեր Մարտի 1-ի ծանր բեռով եւ տնտեսական ծանր կացությամբ իրավիճակում նախագահությունը գործնականում պահել է հենց այդ տրամաբանության կամ մեթոդաբանության լայն եւ բազմաբնույթ, բազմաձեւաչափ կիրառումով՝ թե՛ ուղղակի, թե՛անուղղակի, թե՛ հիբրիդային տարբերակներով «ընկերանալով» իր մրցակիցների կամ քաղաքական հակառակորդների հետ, քաջ գիտակցելով, որ անգամ տվյալ պահին իր համար ոչ այնքան բարենպաստ պայմաններով միանալու դեպքում էլ իր «ընկերանալը» նրանց, հետո հարվածելու է հենց նրանց, քան իրեն:

Այդ հաշվարկը Սերժ Սարգսյանի դեպքում տասը տարի աշխատել է գրեթե անվրեպ:

Ըստ այդմ, դատելով տասնամյակի այդ տրամաբանությունից, միանգամայն հիմնավոր կերպով առկա է հարց՝ Սերժ Սարգսյանը կմիանա՞ իր վարչապետության դեմ հրապարակային որեւէ բողոքի, ի՞նչ ձեւով կորոշի միանալ՝ ուղղակի՞ իմաստով, առաջարկելով, ասենք, հանդիպել եւ քննարկել, թե՞ անուղղակի՝ երբ միավորմանը կմասնակցեն ուժեր, որոնց մերժելը հրապարակի «առաջնորդներին» հնարավոր չի լինի, բայց որոնք, սակայն, գործնականում տարբեր առումներով կաթվածահար կանեն գործընթացը, ոչ թե կդարձնեն այլ ավելի ուժեղ: Իհարկե Սարգսյանի վերաբերմունքը թերեւս պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե որքանով կարող է խնդրահարույց հեռանկար առաջանալ հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Պաշտոնը եւ ֆիզիկական գոյությունը դարձել են անբաժանելի«Իրավունք». «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի» «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Արամ Սարգսյան․ 2026-ը կարող է դառնալ Հայաստանի եվրոպական շրջադարձի տարին«Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց«Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմըՋերմաստիճանն կնվազի 5-7 աստիճանովԱրեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան Մուսուլմանական երկրները պետք է դաշինք ձևավորեն անվտանգության ապահովման համար․ Փեզեշքիան Կենդանակերպի երեք նշանների համար սեպտեմբերը տարվա ճակատագրական ամիսն է լինելու Մահացել է քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնը Լատվիայի վարչապետ Կուլբերգսը կոչ է արել ԵՄ-ի՝ Կիևին օգնության փոխարեն բռնագրավել ռուսական ակտիվներըԲրազիլիան TikTok-ի սեփականատիրոջը տուգանել է մոտ 30 միլիոն դոլարով. Պատճառը հայտնի է«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին Կրեմլը արձագանքել է ՆԱՏՕ-ի երկրների՝ Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու ծրագրերինՖինլանդիայի նախագահը «աջակցել է» Wildberries-ի պահեստների վրա հարվածներինՌուսաստանը կարող է մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը․ Reuters Շոլցին գինու օգնությամբ են համոզել համաձայնել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանըԻնչով կզբաղվի Բերբոքը ՄԱԿ-ից հեռանալուց հետո․ ԶԼՄԳերմանիան կրկնապատկում է իր զորակազմը Կորեական թերակղզում՝ հասցնելով այն երկու զինվորի․ BildՄիացյալ Նահանգները չի միացել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական հայտարարությանըՀալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Սմարթֆոնի հիշողությունն ազատելու անսպասելի միջոց է նշվելԹրամփը երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոնՄեքսիկան հույս ունի առևտրային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ումԿանադան «պատասխան միջոցներ» է պատրաստել ԱՄՆ-ի դեմՁերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ Unilever-ը հրաժարվում է սննդի բիզնեսից և կենտրոնանում գեղեցկության ու խնամքի միջոցների վրաԼեհաստանին կասկածում են ուկրաինական տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու փորձի մեջՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան 3 պատճառ, թե ինչու «Չելսին» կարող է պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, և մեկը՝ չի կարողՈվ խափանեց Կանադայի հետ առևտրային համաձայնագիրը․ BloombergԵթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ) Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման ՆԱՏՕ-ն մնում է Ռուսաստանի համար թշնամական դաշինք․ ՄեդվեդևԶինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներԲժիշկը նշել է օրգանիզմում երկաթի պակասի անսովոր ախտանշաններըՊետդումայում «Ցանկացողների կոալիցիան» անվանել են Ուկրաինայի «գերեզմանափորներ»Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Զելենսկին նշել է ռուսական անօդաչուների հնարավոր թիրախներըՀայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը
Ամենադիտված