Հանրապետարանները մի մարդու նման կողմ քվեարկեցին ԵԼՔ-ի նախագծին
Քաղաքական
Ազգային ժողովի փետրվարի 27-ի նիստերի օրակարգում ընդգրկելու համար ԱԺ ԵԼՔ խմբակցությունը ներկայացրել է Մարտի 1-ի գործով հայտարարության նախագիծ:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր ելույթում նշեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այս հարցը քննարկվել է և որոշվել է այս նախագիծն օրակարգ մտցնելու որոշմանը դեմ քվեարկել:
Մախմուդյանին հակադարձեց իր ՀՀԿ-ական գործընկեր, պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ ԵԼՔ-ի ներկայացրած նախագիծն իր մեջ պարունակում է դետալներ, որոնք արժե քննարկել, ուստի կարելի է ԵԼՔ-ի նախագիծն ընդգրկել նիստերի օրակարգ:
Կոստանյանի առաջարկը շտապեց պաշտպանել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ առաջարկելով կողմ քվեարակել այս որոշմանը;
Բաղդասարյանի այս հորդորից հետո հարցը դրվեց քվեարկության և 93 կողմ ձայնով մտավ նիստերի օրակարգ:
6-րդ գումարման Ազգային ժողովի պատմության մեջ առաջին անգամ ԱԺ Հանրապետական խմբակցությունը միաձայն կողմ քվեարկեց ընդդիմության նախագծին:
Թե ինչ է թաքնված Հանրապետականի այս քայլի հետևում և արդյո՞ք սրանով ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները թևակոխում են նոր փուլ՝ պարզ կդառնա ավելի ուշ;


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը