Գարի Նևիլը քննադատել է «Արսենալ»-ին և Մխիթարյանին
Սպորտ
Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը անդրադարձել է Լոնդոնի «Արսենալ»-ին և Հենրիխ Մխիթարյանին:
Նևիլի կարծիքով, Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր կարող ոչինչ փոխել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում.
«Մխիթարյանը «Արսենալ»-ի ֆուտբոլիստների պես է: Ունակ չէ մտնել հանդերձարան և թիմին տանել իր հետևից»,-ասել է Նևիլը:
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում լոնդոնդիներն ուժերը չափել են «Մանչեսթեր Սիթի»-ի հետ և պարտվել 0:3 հաշվով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը