Ադրբեջանի իշխանությունները գերության մեջ գտնվող ԼՂ քաղաքացուն ստիպել են ադրբեջաներենով գովաբանել իրենց (տեսանյութ)
ՏեսանյութերNews.am-ը գրում է.
Ադրբեջանի իշխանությունները քարոզչական տեսահոլովակ են տարածել՝ գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն ստիպելով խոսել ադրբեջաներեն լեզվով։ Ինչպես հայտնում է minval.az-ը, քարոզչական նյութը պատրաստվել է Xəzər հեռուստաընկերության կողմից: Ռեպորտաժի գլխավոր «հերոսը» ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանն է: Տեսանյութում Բաղդասարյանը բավականին սահուն կերպով խոսում է ադրբեջաներեն լեզվով՝ բանաստեղծություն է արտասանում եւ նկարագրում, թե ինչ «լավ» է ապրում ադրբեջանական բանտում: Բաղդասարյանի՝ ադրբեջաներենում հաջողությունները բավականին կասկածելի են, սակայն, դատելով նրա կենտրոնացած հայացքից, նա ուղղակի կարդում է տեքտը մոնիտորի կամ այլ սարքի վրա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը