«Ալաշկերտ»-ը կրկին նորեկ ունի
Սպորտ
«Ալաշկերտը» վերջին ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Թիմի կազմը համալրել է ռուս աջ պաշտպան Կոնստանտին Մորոզովը: 25-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Հայաստանում. 2014/2015 մրցաշրջանում նա խաղում էր Երևանի «Ուլիսում»` դառնալով Հայաստանի փոխչեմպիոն: Հետագայում Մորոզովը հանդես է եկել ռուսական «Արմավիր»-ում, «Ենիսեյ»-ում և «Սոչի»-ում: Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում ռուս ֆուտբոլիստը պաշտպանում էր Մոսկվայի «Արարատի» գույները: Կոնստանտին Մորոզովը մասնակցել է «Ալաշկերտի»` Բելեկում կայացած առաջին ուսումնամարզական հավաքին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան