Հենրիխ Մխիթարյանը բարձրակարգ խաղացող է. Դիտմար Համան
Սպորտ
Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը խոսել է «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Կարծում եմ՝ նա շատ ընդունակ ֆուտբոլիստ է և որոշ պատճառներով «Մանչեսթեր Յունայթեդ»-ում լավագույնս չդրսևորվեց: Մխիթարյանը բարձրակարգ խաղացող է:
Եթե Վենգերը առավելագույնը ստանա նրանից, կարծում եմ՝ 6-18 ամիս հետո նրան իրենց թիմում կցանկանան տեսնել նաև այլ ակումբներ, քանի որ նա փոխանցումներ է անում և գոլեր է խփում: Մխիթարյանը լիարժեք հարձակվողական ֆուտբոլիստ է:
Եթե Մխիթարյանը ամբողջ ներուժով խաղա, մարդիկ կզարմանան, թե որքան լավն է նա»,- Համանի խոսքը մեջբերում է Standard-ը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան