Մահացել է «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստը
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էնրիկո Դե Կաստրո Գոնսալեսը, ով հայտնի է Կինի անվամբ, մահացել է 68 տարեկան հասակում:
Այս մասին տեղեկացնում է Խիխոնի «Սպորտինգ»-ի կայքը, որի կազմում ժամանակին հանդես է եկել ֆուտբոլիստը:
Գոնսալեսի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Կատալոնյան թիմի կազմում ֆուտբոլիստը նվաճել է 5 տիտղոս և դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու: 35 խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում, որոնցում դարձել է 8 գոլի հեղինակ: Մասնակցել է նաև աշխարհի երկու առաջնության:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան