Ձմեռային պարալիմպիկ խաղերի հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա
Սպորտ
Փհենչհանի 12-րդ Ձմեռային պարալիմպիկ խաղերի հայաստանյան պատվիրակությունը Հարավային Կորեա կմեկնի մարտի 5-ին:
«Մենք Փհենչհանի Ձմեռային պարալիմպիկ խաղերին կներկայանանք մեկ մարզիկով: Հավանականություն կա, որ ունենանք նաև երկրորդ մարզիկը, սակայն այդքան էլ վստահ չեմ: Եթե ստացվի՝ լեռնադահուկային սպորտում ևս մասնակից կունենանք: Ամեն ինչ հայտնի կլինի 1-2 օրից: Այս խաղերից ակնկալիքներ չունենք և պարզապես մասնակցություն ենք ապահովում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Նա փաստեց, որ Հայաստանի միակ մասնակիցը` Ստասիկ Նազարյանը (դահուկավազքի 1 կմ սպրինտ) սկսել է մարզվել միայն հունվարից: Մարզիկը հիմնականում մարզվել է Ծաղկաձորում: «Եթե ամեն տարի մենք կարողանանք մարզումներ կազմակերպել, ապա շատ մարզիկներ կարող են միանալ մեզ»,-շեշտեց կոմիտեի նախագահը:
12-րդ Ձմեռային պարալիմպիկ խաղերը կկայանան մարտի 9-18-ը: Հայաստանի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը Փհենչհան կմեկնի մարտի 5-ին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան