20 զոհ՝ Եգիպտոսում (տեսանյութ)
ՏեսանյութերԵգիպտոսում առնվազն 19 մարդ է զոհվել, 38-ը՝ տուժել երկու գնացքների բախման հետևանքով: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը: Մարդատար շարժակազմը բեռնատար գնացքի է բախվել Կահիրեից հյուսիս ընկած Բուհեյրի նահանգում:
Ընթացքի ժամանակ անջատվել են մարդատար երկու վագոնները, որոնց հարվածել է հետևից ընթացող բեռնատար շարժակազմը: Ներկայում պատահարի վայրում աշխատում են շտապօգնության շուրջ 30 բրիգադներ:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունն առայժմ հաստատում է 10 զոհի և 11 տուժածի վերաբերյալ տվյալները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն