Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին:
Ահռելի է նրա ավանդը ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Նրա բերմադրած ֆիլմերը պատմություններ են տարբեր ժամանակաշրջանների հայ մարդկանց ճակատագրերի մասին, իսկ պետական մրցանակների արժանացած «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուսը», անկասկած, համալրել են հայ կինոյի դասականների շարքը: Մտավորականի իր բարձր կերպարով Ալբերտ Մկրտչյանը բացառիկ անհատ էր մեր իրականության մեջ, իսկ նրա ֆիլմերը՝ բացառիկ արժեքներ, որոնք դեռ երկար կշարունակեն կրթել նոր սերունդներ:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մկրտչյան ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշել է Տարոն Մարգարյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը